×


Աննա Դովլաթյանը եւ Դավիթ Աղաջանյանը՝ նոր ֆիլմում

Նրանք միասին ներկայացան որպես հաղորդավարներ, երգիչներ, իսկ առաջիկայում արդեն մեծ էկրանին հնարավոր կլինի դիտել նրանց խաղը: Դավիթ Աղաջանյան եւ Աննա Դովլաթյան ամուսնական զույգը նկարահանվում է գեղարվեստական ֆիլմում:

«Ամուսինների չենք մարմնավորում, իսկ միասին հեշտ է աշխատել, քանի որ շատ հարցերում նույն կերպ ենք մտածում:): Դրամատիկական ժանրի ֆիլմ է, կոչվում է «Ա.Կ.Ա.»: Առաջարկը ստացել եմ ռեժիսոր Արմեն Միրզոյանից եւ Սարգիս Գրիգորյանից: Սցենարն ինձ միանգամից հետաքրքրեց, այդ պատճառով էլ համաձայնեցի»,- BRAVO.am-ին ասել է Աննան եւ հավելել, որ սա գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու իր առաջին փորձն է:

Աննա Դովլաթյանը՝ «Ա.Կ.Ա» ֆիլմի նկարահանումներին


Փակագծերը բացել չցանկանալով` նա միայն նշել է, որ դրական, բայց շատ բարդ, հետաքրքիր եւ անսովոր կերպար է մարմնավորում: Ամեն ինչ արել են լավ արդյունք ստանալու համար:

Աննայի խոսքով` նկարահանման հրապարակում մթնոլորտը դրական է եւ ընկերական: Նկարահանող թիմն ու խաղընկերները պրոֆեսիոնալներ են, ովքեր շատ լավ են կատարում իրենց աշխատանքը, իսկ նկարահանումներն անցնում են ուղղակի անմոռանալի:

«Ա.Կ.Ա» ֆիլմի նկարահանումներին


«Ա.Կ.Ա.»-ի պրեմիերան կլինի գարնանը: Սպասվող այլ նորությունների մասին խոսելիս երգչուհի-դերասանուհին նշել է. «Հիմա զբաղվածությունս շատ մեծ է. իմ թիմի հետ զբաղվում եմ հարսանեկան եւ այլ միջոցառումների ձեւավորմամբ: Շարունակում եմ նկարահանվել «Outdance» սիթքոմում: Կարող եմ ասել, որ այս տարին լինելու է վառ եւ նորություններով լի: Երգարվեստում եւս կլինեն նորություններ»:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Աննա Դովլաթյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport