×


Անուշիկ Ալավերդյանի համերգ-տարեդարձի անակնկալը եւ հայտնի հյուրերը

Անուշիկ Ալավերդյանն իր 29-ամյակը, ինչպես եւ ծրագրել էր, նշել է համերգով: Երեկ «Մեցցո»-ում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին նրա մտերիմները, շոու-բիզնեսի ընկերներն ու հարազատները: Երեկոյի հետաքրքիր պահերը լուսանկարել է BRAVO.am-ը:

Կարեն Մամիկոնյանը, Անուշիկ Ալավերդյանը, Ռոլանդ Գասպարյանը եւ Գայանե Հովհաննիսյանը


Համերգի մեկնարկն ազդարարել է երգչուհու ամուսինը՝ դաշնակահար Կարեն Մամիկոնյանը` բեմ հրավիրելով հոբելյարին։ Անուշիկն էլ շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ նշելով, որ ներկաների 90 տոկոսն իր ընկերներն են, որոնց հետ էլ կնշի տարեդարձը կենդանի կատարումներով:

Անուշիկ Ալավերդյանի համերգ-տարեդարձին


Երեկոյի համար նա արտասահմանյան  հիթեր էր ընտրել: Ելույթ են ունեցել նաեւ Սոնա Ռուբենյանը, Սուսաննա Պետրոսյանը, Գրիգոր Կյոկչյանն ու Ռոբերտ Քոլոյանը: Իսկ հանդիսատեսի շարքում են եղել երգչուհու քույրը՝ Արեւիկ Ալավերդյանը, Լանա Խաչատրյանը, Անահիտ Շահբազյանը, Սաթենիկ Հազարյանը, Անահիտ Կիրակոսյանը, Ռոլանդ Գասպարյանը` պարուհի կնոջ՝ Գայանե Հովհաննիսյանի հետ, Մարին, Մարինա Հակոբյանը եւ այլք:

Անուշիկ Ալավերդյանը եւ Մարին


Անուշիկը մեզ հետ զրույցում նշել է, որ բեմ բարձրանալուն պես իր վախն ու լարվածությունն անհետացել են.«Առավոտվանից հուզմունք կար։ Թեեւ ամեն համերգից առաջ ինչ-որ բան ինձ հուշում է, որ շատ լավ է անցնելու, հուզմունք միշտ լինում է»:

Նշենք, որ արտասահմանյան քավերներից հետո երգչուհին անակնկալ է մատուցել ներկաներին` կատարելով իր հայտնի եւ սիրված «Շնորհակալ եմ» երգը՝  նոր գործիքավորմամբ:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW