×


Անուշիկը, Արեւիկը, Սուսաննան, Մարինան եւ մյուսները մասնակցել են DJ Vakcina-ի կազմակերպած փակ երեկույթին

Հուլիսի 28-ին “Կամի’’ ակումբում տեղի է ունեցել հերթական, սակայն նախորդներից տարբերվող  երեկույթ, ավելի հստակ` փակ միջոցառում, որի մասնակիցներին հրավիրել էր  “The Laboratory’’-ն: Ընկերության անունն արդեն հուշում է, որ փարթիի կազմակերպիչը DJ Vakcina-ն էր:):
 

DJ Vakcina-ն եւ Մարինան


Արուսիկի խոսքերով` երեկույթն  էքսպերիմենտալ էր. նոր կերպարով է ներկայացել երգչուհի Մարինան, որը, ինչպես նշել է, ողջ կյանքը ջազին է նվիրել եւ աշխատում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ: “Մարինայի ձայնը գերեց ինձ, եւ որոշեցինք համատեղ նախագծով ներկայանալ’’,-ասել է DJ Vakcina-ն:

Մարինան ու Արուսիկը ծանոթացել են իրենց ընկերուհու` երգչուհի Արեւիկ Ալավերդյանի նշանադրության օրը:):  Ի դեպ, վերջինս քույրիկի` Անուշիկ Ալավերդյանի հետ եւս ներկա էր երեկույթին:
 

DJ Vakcina-ի կազմակերպած փակ երեկույթին


Միջոցառման շրջանակում Մարինան կատարել է հայտնի “Sunny’’, “Crazy’’ եւ այլ հիթեր. “Որոշեցի ներկայանալ իմ սահմաններից դուրս: Բայց համոզված եմ` հենց ջազն է իմը, հավատարիմ եմ մնալու այդ ոճին, պարզապես էքսպերիմենտների սիրահար եմ: Ի դեպ, այսօր եւս մատուցեցի երգերը` օգտագործելով ջազային  էլեմենտներ”:
 

Արեւիկ եւ Անուշիկ Ալավերդյանները

 
Փակ երեկույթի ընթացքում նաեւ “Ախթամար fire show’’ է տեղի ունեցել, որի մասնակիցները Երեւան են ժամանել Մոսկվայից:  Փարթիի երաժշտական մասն ապահովել է  DJ Nanoman-ը, սակայն վահանակին մոտենալու գայթակղությանը չդիմանալով` Vakcina-ն երաժշտական “ղեկն’’ իր ձեռքն է վերցրել:):

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW