Այսօր Հայաստանի դպրոցներն իրենց դռներն են բացել Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ: Այս տարի առաջին դասարանցիների շարքերն է համալրել Սիլվա Հակոբյանի դուստրը՝ Միլան:
«6 տարին՝ ինչպես մեկ ակնթարթ: Բարի երթ քեզ, իմ աղջիկ»,- գրել է երգչուհին:
Դերասանուհի, հաղորդավար Անի Խաչիկյանի որդի Տեսլան արդեն 2-րդ դասարանցի է: Նրա մայրիկը կիսվել է իրենց աշնանային առաջին նախաճաշի լուսանկարով. «Երբ սեպտեմբերն եկավ, մենք ժամը 7:20-ին արթնացանք»:
Դերասաններ Արաքսյա Մելիքյանի եւ Անդրանիկ Զաքարյանի երեխաներն արդեն բարձր դասարանցիներ են: Դերասանուհին ուսումնական տարվա մեկնարկի առիթով գրել է իրեն հատուկ հումորով. «Իրենց ծիծաղն էլ է գալիս ուսումնական տարվա սկսվելու առիթով: Ամեն դեպքում շնորհավոր մեր հին ու բարի սեպտեմբերի 1-ը: Հուսով եմ՝ դեռ արդիական է մաղթել, որ լավ սովորեն ու կարգին մարդ դառնան: Սիրելի ուսուցիչներ, ձեզ էլ՝ ծով համբերություն ձեր կարեւորագույն գործում»:
Բեմադրիչ Նորա Գրիգորյանի 4 երեխաներից երեքը դպրոցական են, ընդ որում՝ Ալեքսանդրան առաջին դասարանցի է:
«Կոնստանտինն ու Լիանան արդեն 4-րդ դասարան են գնում: Երկու շաբաթից նրանք 9 տարեկան կդառնան: 6-ամյա Ալեքսանդրան առաջին դասարանցի է, իսկ 3-ամյա Դավիթը մանկապարտեզ գնաց: Շնորհավոր իմ մեծ թիմի սեպտեմբերի 1-ը»,- գրել է Գրիգորյանը:


×
3,797





