×


Անուշիկ Մանուկյանի որդու առաջին ֆոտոշարքի հատուկ թեման :)

Այս օրերին հայրենիքում գտնվող մոդել, պարուհի Անուշիկ Մանուկյանի որդին վերջերս առաջին անգամ մասնակցել է պրոֆեսիոնալ լուսանկարահանման: Ինչպես BRAVO.am-ին պատմել է Անուշիկը, Փարիզում լույս աշխարհ եկած 4 ամսական Էվանն իրեն շատ լավ է պահել տաղավարում.«Բոլորով փորձում էինք այնպես անել, որ ժպտա»:

Անուշիկ Մանուկյանը


Պարզվում  է՝ ինքնաթիռի թեման հատուկ է ընտրվել.«Էվանի քեռին օդաչու է, հատուկ իր պատվին որոշեցինք այս թեման, իսկ արջուկների հետ նկարվելը լուսանկարչի առաջարկն էր»,-նշել է մոդելը:

Անուշիկ Մանուկյանի եւ Ռոբերտ Ներկարարյանի որդին


Նրա խոսքով՝ Հայաստանում իրենց օրերը շատ լավ են անցնում, փոքրիկն էլ իրեն լավ է զգում: Թե ինչ է ամենաշատը սիրում տղան, մայրիկն ասել է.«Առաջնահերթ՝ իր կերակուրը:)»:

Անուշիկ Մանուկյանի որդին


Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Անիտա Մատինյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW