Անուշկա Մարգարյանն օրերս առաջին անգամ այցելել է Մանկական երկաթուղի, որտեղ BRAVO.am-ն իրականացրել է նրա նոր ֆոտոշարքը: Սերիալային դերասանուհին նախկինում այս այգում հանգիստը կազմակերպելու առիթ չի ունեցել մեկ պատճառով. կապանցի է, իսկ Երեւան է եկել դպրոցն ավարտելուց հետո` Ֆիզկուլտինստիտուտի մարզական լրագրության ֆակուլտետում ուսանելու: Նրա մանկության հուշերում է պատերազմը` կրակոցներ, բղավոցներ, տանկերի ձայներ… Այդ տարիներին շատ է երազել երգչուհի կամ դերասանուհի դառնալու մասին, այսօր իրականացել է դրանցից մեկը. խաղում է “Արմենիա TV”-ի “Հարազատ թշնամի” սերիալում:
Անուշկա Մարգարյանը
Ոչ չար, ոչ էլ խելոք եմ եղել. ծնողներս պատմում են, որ երբեմն, ինչպես բոլոր երեխաներն, ինձ անկարգ եմ պահել:):
Դպրոցում գերազանցիկ չէի, բայց վատ էլ չեմ սովորել: Հումանիտար առարկաները սիրում էի, իսկ ֆիզմաթի հետ սեր չունեի:
Սիրահարվել էի դասընկերոջս, բայց չեմ խոստովանել:): Երբ որեւէ մեկին սիրահարվում եմ, այնպես եմ անում, որ նա չզգա. երբեք առաջին քայլը չեմ անի:
"Հարազատ թշնամի" սերիալի դերասանուհի Անուշկա Մարգարյանը
Շատ եմ սիրում երգել եւ հնարավորության դեպքում կփորձեմ ինձ դրսեւորել նաեւ այդ ասպարեզում: 15 տարեկանում “Մանկության մեղեդի” մրցույթում գրավել եմ առաջին տեղը: Երգչուհի դառնալու համար շատ միջոցներ են պետք, բայց դեռ չեմ կորցրել այդ ցանկությունս:
Միշտ ցանկացել եմ դերասանուհի դառնալ, բայց խոչընդոտներ կային: Երբ իմացա, որ “Հարազատ թշնամի” հեռուստասերիալի համար քասթինգ է հայտարարված, մասնակցեցի, արդյունքը գիտեք:):
Ամենամեծ քննադատս հայրս է. նա, ի տարբերություն մայրիկիս, դեմ էր, որ այս ուղին ընտրեմ: Համառությունս օգնեց, եւ այսօր նա այլեւս չի առարկում, միշտ հետեւում է խաղիս: Ծնողներս դաստիարակության հարցում խիստ են եղել. ուսանողական տարիներին մինչեւ մութն ընկնելը պետք է տանը լինեի:
"Հարազատ թշնամի" սերիալի դերասանուհի Անուշկա Մարգարյանը
Ես մի քիչ գիժ եմ: Սիրում եմ այդ գժությունը եւ կարծում եմ` յուրաքանչյուրի մեջ որոշակի չափաբաժին պետք է լինի:
Կարող եմ անդադար աշխատել: Առաջին իսկ օրվանից նկարահանումներից այնքան դրական էմոցիաներ եմ ստացել, այնքան հաճելի պրոցես է, որ չեմ կարող ասել, թե դժվարություններ կան:
Բացասական կերպար կերտելն ավելի դժվար է: Նախքան նկարահանվելն ինձ այլ բան էր թվում, բայց դեմ չէի իմ դերին. փորձում եմ ցույց տալ, թե որքան վատ է լինել չար մարդ:
Անուշկա Մարգարյանը
Խաղընկերներիս հետ լավ հարաբերություններ ունեմ: Բնավորությամբ շատ շփվող եմ ու կարճ ժամանակում մտերմացա նրանց հետ:
Պարտադիր դիտում եմ իմ խաղը. հաճախ չեմ հավանում, երբեմն էլ գոհ եմ լինում:): Որոշել եմ դերասանական կրթություն ստանալ:
Համբուրվելուն, անկողնային տեսարաններում նկարահանվելուն պատրաստ չեմ, կարծում եմ` մեր հասարակությունը նույնպես:
Անուշկա Մարգարյանը
Հաճախ ասում են` մեր նյարդերի հաշվին սերիալ եք նկարում… Չէ որ սերիալ դիտելուն այլընտրանքներ կան. կարելի է գիրք կարդալ, ինքնակրթությամբ զբաղվել:
Մարդիկ իմ մասին բացասական կարծիքներ են հայտնում` հիմնվելով դերիս վրա եւ չխորանալով, թե իրականում ինչպիսի մարդ եմ: Գուցե հաճույք են ստանում դրանից:
Շատ հաճելի է լինել ուշադրության կենտրոնում:
Ծաղիկներ են նվիրում, բայց չգիտեմ` Լիլիին, թե Անուշկային:):
Ընտրյալ չունեմ: Հատուկ չափանիշներ չկան, բայց հուսով եմ` կողակիցս հումորի զգացում կունենա եւ խելացի կլինի:
"Հարազատ թշնամի" սերիալի դերասանուհի Անուշկա Մարգարյանը
Սիրում եմ կարդալ: Էլեկտրոնային տարբերակով ընթերցանությունը չի հրապուրում. գիրքը պետք է ձեռքումս լինի: Հիմա կարդում եմ Պաուլո Կոելիոյի “11 րոպե” գործը:
Սիրում եմ զբոսնել, Կասկադի աստիճաններով բարձրանալ եւ իջնել, սիրում եմ կարաոկե գնալ եւ երգել…
Հասարակական տրանսպորտով հաճախ եմ երթեւեկում: Չեմ հիշում մի դեպք, որ իմ փոխարեն վճարեն, բայց պարտադիր հարցնում են, թե ինչ է լինելու Լիլիի հետ: Անկեղ ասած` ինձ էլ է հետաքրքիր, թե ինչ է լինելու ինձ հետ:):
Լիլիի դերակատար Անուշկա Մարգարյանը
“Վայրի հրեշտակ” արգենտինական սերիալն եմ դիտում: Սիրում եմ Նատալյա Օրեյրոյի մարմնավորած կերպարը, նրա անկեղծությունը. այդ աղջկա մեջ ինձ եմ տեսնում:
Կինոման չեմ, բայց լավ ֆիլմեր դիտում եմ: Միստիկան է ձգում, այն, ինչ անբացատրելի է, փորձում եմ հասկանալ, բացահայտել:
Մեր հայ դերասաններից հանճարեղ է Մհեր Մկրտչյանը:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: