Կանայք, առավել եւս նրանք, ովքեր մշտապես հանրության ուշադրության կենտրոնում են, երբեւէ դեմ չեն լինում նվազեցնել իրենց քաշը մի քանի կիլոգրամով:): Այսօր ներկայացնում ենք այն հայտնիներին, որոնք նիհարելու հարցում թույլատրելի սահմանը երբեւէ անցել են:
Անջելինա Ջոլին նիհարելու մասին չի մտածում, հակառակը, դերասանուհին փորձում է ավելացնել քաշը: Լուրեր են պտտվում, թե Էնջին օգնության է դիմել իր վաղեմի ընկեր, խոհարար Ջեյմի Օլիվերային, որպեսզի վերջինս իր համար հատուկ սննդակարգ սահմանի:
Անջելինա Ջոլին
Վերջերս կայացած մրցանակաբաշխության ժամանակ Անջելինան ցուցադրեց իր բարակ ոտքերն ու ձեռքերը, իսկ մինչ այդ գեղեցկուհին հատկապես արական սեռի ներկայացուցիչներին հիացրել է գրավիչ բարեմասնություններով: Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ դերասանուհին շարունակում է նիհարել:
Նիքոլ Ռիչին
Լայոնել Ռիչիի որդեգրված դստերը` թմբլիկ Նիքոլ Ռիչիին երկար ժամանակ նյարդայնացրել է սեփական կազմվածքը: 2000-ականներին Ռիչին որոշեց նիհարել ու նիհարեց՝ 2007 թվականին շոկի ենթարկելով հանրությանը. աղջկա լողազգեստով լուսանկարները տեսնելուց հետո բոլորը սկսել են պնդել, թե Նիքոլն անորեքսիայով է տառապում: 2009 թվականին էլ մոդել Էվա Հերցիգովան կասկածվեց անորեքսիայով տառապելու մեջ:
Էվա Հերցիգովան
Նատալի Փորթմանը երբեք չի տառապել ավելորդ քաշից, սակայն “Սեւ կարապը” ֆիլմում նկարահանվելու ընթացքում չափազանց նիհարեց: Նշենք, որ մայրանալուց հետո դերասանուհին վերականգնել է նախկին քաշը:
Նատալի Փորթմանը
Վերջերս չափազանց նիհարել է նաեւ Դեմի Մուրը, իսկ պատճառն ամուսնալուծությունն ու լարված հարաբերություններն են դստրերի հետ:
Դեմի Մուրը
Քեթրին Զետա Ջոնսն ամուսնու՝ Մայքլ Դուգլասի առողջական խնդիրների պատճառով վերջին շրջանում սթրեսային վիճակում էր ու բավական նիհարեց: Մայքլը կարծես առողջացել է, իսկ Քեթրինը դեռեւս չի վերականգնել նախկին քաշը:
Քեթրին Զետա Ջոնսը
Լինդսի Լոհանը կլորիկ բարեմասնությունները ցուցադրելու ոչ մի առիթ բաց չի թողնում:): Իսկ ժամանակին դերասանուհին տարբեր սննդակարգերի է հետեւել նիհարելու համար:
Լինդսի Լոհանը
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Woman.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: