×


Անջելինա Ջոլին խոսել է իր աջ ոտքի մասին:)

“Օսկար”-ն այս տարի առավել տպավորիչ դարձավ, երբ Անջելինա Ջոլին իր ոտքը դրեց կարմիր գորգին:): Հիշեցնենք` հոլիվուդյան աստղը մրցանակաբաշխությանը  ներկայացել էր “Versace” բրենդի սեւ զգեստով, որի լայն կտրվածքը հնարավորություն էր տալիս գեղեցկուհուն մերկացնել աջ ոտքը:

Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին


Էնջին էլ ավելի բորբորքեց իր ոտքի շուրջ կրքերը` նույն դիրքով կանգնելով նաեւ օսկարյան բեմին: Մրցանակաբաշխությունից անմիջապես հետո “Անջելինա Ջոլիի ոտքը” անգամ “Թվիթեր”-ում էջ բացեց:): Մի խոսքով, դերասանուհու` մեծ աղմուկ բարձրացրած մարմնի մասը լայն քննարկումների եւ ծաղրապատճենումների առիթ դարձավ: 

Անջելինա Ջոլին


Ջոլին, որը երկար ժամանակ չէր մեկնաբանում այս խոսակցությունները, միայն հիմա կիսվել է “Huffington Post”-ի հետ. “Ճիշտն ասած` այդ ամենի վրա ուշադրություն չեմ դարձրել: Ես հեռուստաշոուներ չեմ դիտում, անտեսում եմ նաեւ համացանցում իմ մասին հրապարակումները: Եվ այն մարդիկ, որոնք ինձ շրջապատում են, նույնպես չեն քննարկում նման բաներ”:

Դերասանուհին խոստովանել է, որ “իր ոտքի մասին ինչ-որ բան լսել է, բայց հատուկ նշանակություն չի տվել”. “Չէ որ այնքան բնական է կնոջ համար ընտրել այն զգեստը, որն իրեն դուր է գալիս, դրանով երեկո անցկացնել` չմտածելով, թե ինչ կասեն ուրիշները”:

Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW