×


Աշխարհի ամենագեղեցիկ գրադարաններից մեկը՝ BRAVO.am-ի թղթակցի ֆոտոօբյեկտիվից

Եվրոպական ժառանգության օրերը Ֆրանսիայում այս տարի նշել են սեպտեմբերի 17-ին եւ 18-ին` «Ժառանգություն եւ քաղաքացիականություն» խորագրի ներքո: Այս երկու օրերի ընթացքում Ֆրանսիայի հիմնական հուշարձաններն ու մշակութային վայրերն անվճար բացում են իրենց դռները հանրության առջեւ:

Սուրբ Ժենեւեւայի գրադարանը


Փարիզյան հուշարձանների առաջարկվող ծրագրերն այնքան լայնածավալ են, իսկ այցելուների թիվն այնքան մեծ, որ տեսնել ամենն անհնարին է: Լուծումը` ընտրել փարիզյան մեկ թաղամաս եւ զինվել անծայրածիր հերթերը դիմակայելու համբերությամբ:

Պանթեոնը


Փարիզյան մեր թղթակից Լիլիթ Սոխակյանն իր ֆոտոշարքի միջոցով առաջարկում է այցելել հանրահայտ Լատինական թաղամասը, տեսնել աշխարհի ամենագեղեցիկ գրադարաններից մեկը` Սուրբ Ժենեւեւայի գրադարանը, Պանթեոնը, որտեղ ամփոփված են Ժան-Ժակ Ռուսոյի, Ֆրանսուա Վոլտերի, Վիկտոր Հյուգոյի եւ շատ ուրիշների աճյունները, Անրի IV լիցեն եւ Սորբոնի համալսարանը:

Ժան-Ժակ Ռուսոյի գերեզմանը Պանթեոնում


Տեքստը եւ լուսանկարները՝ Լիլիթ Սոխակյանի/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW