Գրքերի օնլայն տարբերակները կարծես երկրորդ պլանում են թողել իսկական, թղթի ու տպագրության հոտ ունեցող գրքի էջերը: Համացանցում հասանելի է գրեթե ամեն ինչ, էլ ինչո՞ւ ծախսել ավելորդ գումար կամ ջանք, վեր կենալ հարմարավետ բազմոցից` գիրք գնելու համար:):
Հոլանդիայի դոմինիկյան նախկին եկեղեցում գտնվող գրախանութը
Սակայն գրքերի իրական գնահատողները երբեք չեն փոխի եւ ոչ մի համակարգչի էկրան հասարակ թղթի էջի հետ: Հենց դա է պատճառը, որ աշխարհի ամենահայտնի տպագրատները շարունակում են գործել` ներկայացնելով իրենց արտադրանքն ամենահայտնի գրախանութներում, որոնք էլ այսօր ներկայացնում ենք: Միասին ճանապարհորդելու ենք Բելգիայից մինչեւ Ճապոնիա:):
Հռոմում գտնվող գրախանութը
Ամենահայտնի, ամենագեղեցիկ ու հարմարավետ գրախանութների շարքում է Հոլանդիայում գտնվող դոմինիկյան նախկին եկեղեցում տեղակայված գրախանութը, որը հնարավորություն է տալիս հարմարավետ տեղավորվել եւ օգտվել գրքերից: Հռոմում գտնվող գրախանութը աչքի է ընկնում իր արդի դիզայնով:
Բրատիսլավայում գտնվող գրախանութը
Գրադարանների բարձր դարակներում տեղադրված գրքերից օգտվելու ամենահարմար միջոցն աստիճաններն են: Հենց դրանք են կազմում Բրատիսլավայում գտնվող գրախանութի դիզայնի հիմնական մասը, որը համալրված է նաեւ բաց գույների դարակներով ու պահարաններով:
Բրյուսելում գտնվող "Cook & Book" գրախանութը
Նեոգոթիկ ոճով է ներկայանում պորտուգալական Պորտո քաղաքի գրախանութը: Այն բացվել է 1906 թվականին ու գործում է մինչ օրս: Բրյուսելում գտնվող ''Cook & Book'' գրախանութը կարելի է աշխարհի յուրօրինակ գրախանութներից մեկն անվանել: Այն լի է “կախարդական” լուծումներով. այնպիսի տպավորություն է` գրքերը կախված են հենց առաստաղից: Իսկ ''կախարդական'' լամպերն էլ ավելի են ընդգծում գրախանութի դիզայնը: Ոչ պակաս խորհրդավոր է Պեկինում գտնվող գրախանութը: Ի դեպ, այն նախատեսված է բնակչության անգլալեզու մասի համար:
Պեկինում գտնվող գրախանութը
Պեկինում գտնվող մեկ այլ գրախանութի լուսանկարներից պարզ է դառնում, որ գրեթե ոչ մի մանուկ չի կարող անտարբեր մնալ ընթերցանությանը: Հարմարավետ դիզայնը ծիածան է հիշեցնում: “Poplar Kid’s Republic” գրախանութը Պեկինում ամենահայտնիներից է:
Բուենոս Այրեսում գտնվող գրախանութը
Տարեկան հազարավոր զբոսաշրջինկներ են հաճախում Բուենոս Այրեսում գտնվող ամենագեղեցիկ գրախանութը: Այն 1920-ական թվականների կինոյի դղյակ է հիշեցնում:
“Արքայական” մթնոլորտում տեղադրված առանձին սեղաններն ու պահարաններն ընթերցանությունն ավելի հաճելի են դարձնում:
Սան Պաուլո քաղաքում գտնվող "Livraria da Vila" գրադարանը
Սան Պաուլո քաղաքում գտնվող “Livraria da Vila” գրադարանն օրիգինալ է նրանով, որ կարծես հենց գրքերից պատրաստված լինի: Մարդիկ, որոնք նախընտրում են ընթերցանության ընթացքում սուրճ ըմպել, կարող են այցելել Մեխիկոյում գտնվող “Cafebreria El Pendulo” գրախանութը:
"The American Book Center" գրախանութը Ամստերդամում
Փարիզում գտնվող “Shakespeare & Company” գրախանութի այցելուները հանգիստ կարող են իրենց տանը զգալ. նեղլիկ միջանցքներ, հարմարավետ բազկաթոռ եւ իրար գլխի կուտակված գրքեր:): Ի տարբերություն փարիզյան գրախանութի` Լոս Անջելեսում գտնվող “The Last Bookstore”-ի տարածքը բավական մեծ է: Առանձնակի ուշադրության են արժանանում չափից բարձր առաստաղները:
"Barter Books" գրախանութը բրիտանական Ալնվիքում
Ծովագնացներն ու լողափում հանգստացողները եւս ընթերցանության կարիք ունեն: Հատուկ նրանց համար է գործում “Atlantis Books” կոչվող գրախանութը հունական Սանտորինիում: Իսկ աշխարհի ամենամեծ բացօթյա գրախանութը Կալիֆոռնիայում է. “Bart’s Books”-ի մեծությունը չի կարող ներկայացնել ստորեւ ցուցադրվող լուսանկարը:):
"Corso Como Bookshop" գրախանութը Միլանում
Իտալիայում գտնվող գրախանութներից մեկն էլ նվիրված է արվեստի եւ դիզայնի աշխարհի նորություններին: Միլանի “Corso Como Bookshop”-ը ավելի հաճախ նորաձեւության կենտրոն է հիշեցնում: Աշխարհահռչակ մյուս գրախանութների լուսանկարները կարող եք դիտել ստորեւ: Ցանկության դեպքում ուշադրություն դարձրեք նաեւ լուսանկարներում ներկայացված ընթերցանությամբ զբաղվող հանրահայտ մարդկանց գրքերին, իսկ մեկնաբանությունների տողում գրեք այն գրքի անունը, որն ընթերցում եք հիմա:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` flavorwire.com
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: