Մինչ հիանում ենք “հրեշտակներ” Ադրիանա Լիմայի, Ալեսանդրա Ամբրոսիոյի, Դաուտցեն Կրեզի, Միրանդա Քերի, Լիլի Օլթրիջի եւ մյուս աղջիկների գեղեցիկ ֆոտոշարքերով, ուրիշ մոդելներ մրցում են լավագույնի տիտղոսին արժանանալու համար:):
17-ամյա արգենտինուհի Սոֆիա Պաուլը դարձել է “Աշխարհի սուպերմոդել”
Պարզվում է՝ պրոֆեսիոնալ մոդելների շրջանում Սոֆիա Պաուլը հավասարը չունի. 17-ամյա արգենտինուհին հաղթել է “Աշխարհի սուպերմոդել” մրցույթում, ինչը բացի հանրաճանաչությունից եւ սուպերմոդելի տիտղոսից, աղջկան հնարավորություն կտա երկարաժամկետ պայմանագիր կնքել “Ford Models”-ի հետ:
17-ամյա արգենտինուհի Սոֆիա Պաուլը դարձել է “Աշխարհի սուպերմոդել”
Ամենամյա մրցույթն իրականացրել է հենց հանրահայտ “Ford Models” մոդելային գործակալությունը: Ժյուրին լավագույնին ընտրել է՝ գնահատելով ավելի քան 20 երկիր ներկայացնող մոդելների: Նշենք, որ Սոֆիա Պաուլի հետ եզրափակչում են հայտնվել նաեւ Հնդկաստանի եւ Ավստրալիայի մասնակիցները, որոնք, արդյունքների համաձայն, իրենց գեղեցկությամբ եւ պրոֆեսիոնալիզմով զիջել են հաղթող մոդելին:
Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը՝ supermodeloftheworld.com
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: