×


Ապագա մայրիկ Աննա Բաբայանի նոր ֆոտոշարքն ու 32-ամյակն Իսպանիայում

Հեռուստատեսային մի շարք նախագծերից հայտնի Աննա Բաբայանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը: Իսպանիայում մշտական բնակություն հաստատած հոբելյարը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ 32-ամյակի առթիվ մաղթանքների թվում գերակշռում են բարեհաջող ծննդաբերությունն ու առողջ բալիկ ունենալը:):

Աննա Բաբայանը


“Առաջինը ծնողներս զանգահարեցին Երեւանի ժամանակով կեսգիշերին, երբ մեզ մոտ դեռ ժամը 21:00-ն էր:Այնուհետեւ հաջորդեցին բարեկամներիս, ընկերներիս զանգերը: Այստեղի ժամանակով ուղիղ կեսգիշերին էլ ամուսինս շնորհավորեց, հետո քույրս”,-ասել է նա եւ հավելել.“32-ամյակս առանձնանում է նրանով, որ անհամբեր սպասում եմ բալիկիս լույս աշխարհ գալուն”:

Այս անգամ մեծ խնջույք չի լինի. Աննան ասել է, որ մտերիմների շրջապատում տարեդարձը կնշի շաբաթվա վերջին.“Նախորդ տարիներին հիշարժան եւ չկրկնվող ծնունդներ եմ ունեցել: Այն մարդկանցից եմ, ով սիրում եւ սպասում է տարեդարձին: Տոնական տորթի մոմերը փչելիս էլ անպայման երազանք եմ մտապահում, քանի որ հավատում եմ դրանց իրականացմանը”:

Աննա Բաբայանը


Ապագա մայրիկը BRAVO.am-ին է տրամադրել իր գեղեցիկ նոր ֆոտոշարքը. “Հեղինակն իմ լավ ընկեր եւ շատ լավ լուսանկարիչ Խուանդեն է: Երբ իմացավ, որ հղի եմ, առաջարկեց անպայման ֆոտոշարք ստեղծել, ես էլ հաճույքով համաձայնեցի: Նկարահանումը տեւեց մեկուկես ժամ, դիմահարդարումն ու վարսահարդարումն ինքս եմ արել”:

BRAVO.am-ը եւս Աննային մաղթում է թեթեւ ծննդաբերություն եւ առողջ բալիկ:):

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Աննա Բաբայանը

Կարդալ ավելին

Quality Sign BW