×


Առաջին հեծանվուղին ու 3D նոր պատկերը` Երեւանում

Օղակաձեւ զբոսայգու ամբողջ երկայնքով` “Առագաստ” սրճարանին հարող այգուց մինչեւ Զորավար Անդրանիկի արձանի հարեւանությամբ գտնվող այգին 2,5 կմ երկարությամբ ձգվում է Երեւանում բացված առաջին հեծանվուղին, որի ամբողջ երկայնքով տեղադրվել են համապատասխան նշաններ, կայանատեղեր, գծանշվել է ուղին:   

Երեւանյան առաջին հեծանվուղու բացմանը


Հեծանվուղու բացման հանդիսավոր արարողությունը երեկ էր. Մոսկովյան 8 հասցեում` բնապահպանական ուղերձով նկարազարդված կամարի մոտ էին հավաքվել հեծանվորդները, “Կանաչաստան”-ի անդամները, Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը եւ ուրիշներ: Նվագել են “Nooz” բենդի երաժիշտները:

Հեծանվային տրանսպորտի ներդրումը հիմնվում է “Կանաչաստան”-ի կողմից իրականացված հանրային կարծիքի հետազոտության վրա: Հասարակական կազմակերպությունն արդեն մեկ տարի է, ինչ համատեղ աշխատանքներ է իրականացնում Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների հետ մայրաքաղաքում հեծանիվային տրանսպորտի զարգացման ուղղությամբ: Նախատեսվում է Երեւանի զբոսայգիներում քաղաքացիներին հեծանիվ վարելու հմտություններ, ինչպես նաեւ երթեւեկության անվտանգության կանոնները սովորեցնել: 

Երեւանյան առաջին հեծանվուղու բացմանը


Բնապահպանական ուղերձով կամարանցումի նկարիչը` Արարատ Մինասյանը, 3D նկարչության վարպետության դաս է անցկացրել: Նրա հեղինակած եռաչափ պատկերն իրենից ներկայացնում է գորշ, մոխրագույն գործարան, որը “պատռում” է երեխան, եւ ճեղքերից երեւում են կանաչ այգիները:

Տեքստը Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Mana Litta-ի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW