×


Առաջին կադրերը Միքայել Շարաֆյանի շքեղ հարսանիքից

Երկու ամիս առաջ իրենց միությունը Լաս Վեգասում օրինականացնելուց հետո Միքայել Շարաֆյանը եւ Նարե Գրիգորյանն օգոստոսի 3-ին կազմակերպել են իրենց մեծ ու գեղեցիկ հարսանիքը, որին ներկա հյուրերը ժամանել են աշխարհի տարբեր անկյուններից: Դիզայներն առաջինը BRAVO.am-ին է տրամադրել հարսանեկան լուսանկարները:

Մինչ խնջույքը, զույգը պսակադրվել է Սուրբ Ղեւոնդ առաքելական եկեղեցում` Երեւանի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի քավորությամբ:

Միքայել Շարաֆյանի եւ Նարե Գրիգորյանի հարսանիքին


«Շատ գեղեցիկ հարսանեկան օր ենք ունեցել՝ ավելի քան 380 հյուրերի հետ: Նրանց թվում էին հայ եւ տարբեր ազգերի ճանաչված դեմքեր, դիզայներներ, դերասաններ, երգիչներ, նկարիչներ եւ այլն»,-պատմել է Միքայելը:

Միքայել Շարաֆյանի եւ Նարե Գրիգորյանի հարսանիքին


Հարսանիքին մասնակցել են Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, Արմեն Ամիրյանը, Ռազմիկ Մանսուրյանը, Լեւոն Սեւանը, Արթուր Միստր X-ը, Անահիտ Ներսիսյանը, Մարգարիտ Խլղաթյանը, Ռուբեն Թելունցը, Աշոտ Աբովյանը, Պապին Պողոսյանը, Մերուժան Մարգարյանը, Հովհաննես Մեղրիկյանը, Վիոլետա Գեւորգյանը, Ալլա Թումանյանը, Ռազմիկ Պապյանը, ինչպես նաեւ հոլիվուդյան դերասաններ ու հայտնի այլ դեմքեր:

Միքայել Շարաֆյանի եւ Նարե Գրիգորյանի հարսանիքին


Միքայելը նշել է նաեւ, որ Կոնստանտին Օրբելյանի ընտանիքի անդամները եւս ներկա են եղել խնջույքին՝ ժամանելով Սան Ֆրանցիսկոյից:

BRAVO.am-ը շնորհավորում է զույգին եւ երջանկություն մաղթում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Միքայել Շարաֆյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին