“Առյուծ 2”. այսպես է կոչվում Գաֆեսճյան արվեստի կենտրոնի բացօթյա “Սասունցի Դավիթ” պարտեզի հարթակում տեղադրված նոր քանդակը, որն 2008 թվականին հեղինակել է կորեացի արվեստագետ Ջի Յոն Հոն:
“Առյուծ 2” քանդակը՝ Գաֆեսճյան արվեստի կենտրոնի պարտեզում
Առյուծի դինամիկ կերպարն արտահայտելու համար կորեացի արվեստագետն օգտագործել է չժանգոտվող պողպատից հիմք, կենդանու վերջույթները մշակված են մոտոցիկլետի անվադողերի կտորներից, իսկ “մորթին”՝ շրջված անվադողերից:
Անվադողն այն նյութն է, որով Ջի Յոն Հոն լավագույնս արտահայտում է իր ստեղծագործական մտքերը: Սեւ անվադողերը հիշեցնում են արդյունաբերության եւ վերջինիս առաջացրած վտանգների մասին՝ թափոններ եւ շրջակա միջավայրի աղտոտում:
“Առյուծ 2”-ն այլեւս հսկում է Կասկադը :)
Ջի Յոն Հոն հիմնականում ստեղծում է մուտանտ կենդանիների քանդակներ: Նրա աշխատանքներն արտաքնապես սարսափազդու են եւ ուժեղ, թեեւ իրականում փխրուն եւ անկայուն են: “Առյուծ 2”-ը շրջակա միջավայրի ոչնչացման սպառնալիքի ուղերձ է, մարդու կողմից իրեն իսկ վտանգելու խորհրդանիշ:
“Ջերարդ Լ. Գաֆէսճեան” հավաքածուից քանդակն ընդլայնում է Գաֆեսճյան քանդակների պարտեզում եւ Գաֆեսճյան արվեստի կենտրոնում ցուցադրված մոնումենտալ քանդակների տպավորիչ ընտրանին: Այստեղ արդեն իսկ ներկայացված են համաշխարհային համբավ ունեցող այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են Ֆերնանդո Բոտերոն, Ժաումե Պլենզան, Բարրի Ֆլանագանը, Լին Չեդվիքը եւ Դեյվիդ Բրոյեր-Վեյլը:
Տեղեկատվությունը եւ լուսանկարները տրամադրել է Գաֆեսճյան արվեստի կենտրոնը
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: