×


Ասյա Հովսեփյանի նոր ֆոտոշարքն ու դերը «Թաքնված սեր»-ում :)

Ասյա Հովսեփյանը, ով հեռուստադիտողին հայտնի դարձավ «Շանթ»-ի «Ուրիշի հոգին» սերիալից, նոր ֆոտոշարք ունի: Այս շրջանում «Թաքնված սեր» սերիալում նկարահանվող դերասանուհու հետ խոսել ենք նոր ֆոտոշարքի եւ սերիալային կերպարի մասին:

Ասյա Հովսեփյանը


Պարզվում է` Ասյան հաճախ է լուսանկարահանման առաջարկներ ստանում, սակայն ոչ բոլորն է ընդունում.«Նախ պետք է հավանեմ թեման եւ վստահեմ լուսանկարչի ճաշակին: Այս անգամ ներկայացել եմ պարզ, եթերային, հանգիստ ու հասարակ աղջկա կերպարում, կան նաեւ առօրեական լուսանկարներ»,-ասել է նա:

Ասյա Հովսեփյանը


Ուրիշի հոգին» սերիալից հետո Ասյան դադար չի վերցրել.«Շրջան է եղել, որ զուգահեռաբար նկարահանվել եմ երկու սերիալում: Երբ իմացա, որ նոր կերպարս տարբերվելու է նախորդից, համաձայնեցի: Առջեւում ամառ է, դեռ կհասցնեմ հանգստանալ»:

Անդրադառնալով «Թաքնված սեր» սերիալում իր դերին` դերասանուհին նշել է. «Լյուսիի կերպարը դեռ ամբողջովին բացված չէ, բայց որքանով հասցրել եմ ճանաչել նրան, համեստ, խելոք աղջիկ է, ով ապրում է մայրիկի ու եղբոր հետ` աշխատելով իրենց իսկ սրճարանում: Առաջին անգամ եմ նման կերպարով հանդես գալիս, կարող եմ ասել, որ մենք տարբեր ենք»:

Ասյա Հովսեփյանը


Նկարահանումներից բացի, Ասյան այս շրջանում զբաղված է մանուկների համար նախատեսված միջոցառումների կազմակերպմամբ եւ ներկայացումների փորձերով, քանի որ առջեւում հունիսի մեկն է:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Սերոբյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW