Նարբե Պողոսյանի եւ Աստղիկ Ալավերդյանի ընտանիքում երջանիկ շրջան է: BRAVO.am-ը լուսանկարել է դերասան-ամուսիններին մեկուկես տարեկան Մոնթեի հետ, Աստղիկն էլ զրույցի ընթացքում պատմել է իրենց ներկայիս կենսակերպի եւ որդու մասին:
Աստղիկ Ալավերդյանի եւ Նարբե Պողոսյանի ընտանիքը
«Մտածում էի՝ երբ երեխան մեկ տարեկան դառնա, կկարողանամ մի քանի ժամ թողնել ու աշխատել, հիմա հասկանում եմ՝ դեռ շուտ է, պատրաստ չեմ նախկին գրաֆիկով հեռուստաեթեր վերադառնալ։ Հարազատներս իմ փոխարեն չեն կարող տղայիս խնամել, դայակի օգնության էլ չեմ ուզում դիմել, ինքս եմ ցանկանում նրան մեծացնել։ Այս առումով սեփականատեր եմ. քանի դեռ Մոնթեն իմ ուշադրության ու հոգատարության կարիքն ունի, չեմ կարող նրան ուրիշի վստահել։ Առաջ մտածում էի՝ երեխային մի քանի օրով կթողնենք հարազատների մոտ եւ ամուսիններով կգնանք հանգստանալու, բայց նրա լույս աշխարհ գալուց հետո հասկացա, որ առանց նրա մեկ օր էլ չեմ կարող դիմանալ։ Չափազանց ուշադիր մամաներից եմ, նրան խնամում եմ այնպես, ինչպես զգում եմ։ Ինձ հետ շատ կապված է, հայացքով փնտրում է, որ իր տեսադաշտում լինեմ»։
Աստղիկ Ալավերդյանը` որդու հետ
Դերասանուհին հաճույքով է խնամում որդուն.«Ես երեխա ունեցել եմ ինձ համար, որ ինքս դաստիարակեմ։ Մայրիկս իր երեխաներին խնամել ու դաստիարակել է, հիմա հերթն իմն է, ես վայելում եմ։ Կան երիտասարդ մայրիկներ, որ ստիպված են ծննդաբերելուց անմիջապես հետո աշխատել, բարեբախտաբար, այդ խնդիրը չունեմ։ Կան մարդիկ, որ խղճահարությամբ են վերաբերվում իմ՝ ողջ օրը տանը լինելու փաստին, բայց հիմա ապրում եմ լավագույն տարիներս։ Երկու տարի առաջ իմ առավոտը սկսվում էր աշխատանքով ու վերջանում աշխատանքով, շարունակ պատրաստվում էինք նկարահանումներին, իսկապես դժվար էր, լիարժեք նվիրվել էի գործին, հիմա էլ ամբողջովին նվիրվել եմ ընտանիքիս»։
Դերասան-ամուսինները դեռ չեն մտածում երկրորդ երեխայի մասին, բայց չեն էլ սահմանափակվի մեկ երեխայով.«Ես շտապելու տեղ չունեմ ու պլան չեմ կատարում, որ երկրորդ երեխան ունենամ։ Հիմա վայելում ենք Մոնթեի ամեն նոր քայլը, որոշ ժամանակ հետո միգուցե պատրաստ կլինենք մեր ընտանիքի չորրորդ անդամին դիմավորել»։
Աստղիկ Ալավերդյանը եւ Նարբե Պողոսյանը` Մոնթեի հետ
Մասնագիտությամբ ռեժիսոր Նարբե Պողոսյանը զբաղվում է իր հիմնած՝ միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող ընկերության աշխատանքով, կինը նրան աջակցում է.«Որպես խորհրդատու օգնում եմ, երբեմն քննարկում ենք մանրամասները, բայց չեմ խառնվում բուն աշխատանքին»։
Ամուսնական զույգը որոշ մտահղացումներ ունի, որոնք ապագայում կիրագործեն. «Կցանկանամ ընտանեկան հարաբերությունների, կին-տղամարդ թեմաների ու հարցերի մասին ծրագիր վարել, որը քննարկման փուլում է։ Երբ գա ժամանակը, կսկսենք նկարահանել, քանի որ չենք պատրաստվում հեռանալ ասպարեզից, պարզապես ժամանակավոր դադար է»։
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/
Լուսանկարահանումն իրականացվել է «Ջազվե Քիդս» սրճարանում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: