Աստղիկ Սաֆարյանի համար Երեւան-Բարսելոնա-Երեւան ճանապարհն ամենահարազատն է։ BRAVO.am-ը զրուցել է Բարսելոնայում գտնվող երգչուհու հետ, նա էլ տրամադրել է օրեր առաջ արված ֆոտոշարքը, որում շեշտադրել է իր նոր սանրվածքը։
- Ո՞րն էր նոր ֆոտոշարքի առիթը։
- Ուղղակի ցանկացա Բարսելոնայից նոր լուսանկարներ ներկայացնել, եւ մտածեցինք՝ այս անգամ կարելի է մի նոր կերպարով ներկայանալ, որ ավելի հետաքրքիր լինի։
Աստղիկ Սաֆարյանը
- Ո՞վ է ոճի, սանրվածքի հեղինակը։
- Ինքս եմ ոճիս հեղինակը, սանրվածքն էլ արել է շատ տաղանդավոր, ազգությամբ հայ Դավիթ Ծերունյանը, ում հետ աշխատում եմ Բարսելոնայում գտնվելուս ընթացքում: Այս անգամ հենց նրա հետ որոշեցինք վարսերիս այնպիսի ոճային լուծում տալ, որը չէի ունեցել նախորդ ֆոտոշարքերում։ Այնուհետեւ լուսանկարչի հետ ընտրեցինք նկարահանման վայրերը, ես էլ փորձեցի դրան համահունչ դասական կերպարով մի իմիջ ստեղծել, եւ արդյունքում ստեղծվեց այս համակցությունը։
- Որքա՞ն ժամանակ ես լինելու Բարսելոնայում։
- Դեռ որոշ ժամանակ կմնամ եւ նոր լիցքերով ու գաղափարներով կվերադառնամ՝ իրականացնելու այս տարվա համար նախատեսած բոլոր ծրագրերս։
Աստղիկ Սաֆարյանը
- Երկու տարբեր ապրելավայր ունես. ի՞նչն ես սիրում, գուցե նաեւ չես հավանում Երեւանի ու Բարսելոնայի քո կենսակերպում։
- Երեւանում ապրելակերպն այլ է, երբեմն քեզ զգում ես «ակվարիումի» մեջ, երբ ամեն քայլդ ու արարքդ բոլորի աչքի ու քննարկումների կիզակետում է։ Շատ անգամ Երեւանում դժվար է հանգիստ ապրել, իսկ Բարսելոնայում այդ տեսանկյունից ավելի հանգիստ է, քանի որ ամեն մեկն ապրում է իր կյանքով։ Սակայն նաեւ բնական է, որ հարազատ հողում քեզ ավելի ամուր ես զգում, աշխատանքային մրցակցությունը ստիպում է կատարելագործվել ու անընդհատ անել ավելին։
Աստղիկ Սաֆարյանը
- 2018-ին ի՞նչ նորություններ կներկայացնես։
- Նախատեսել եմ շատ նոր աշխատանքներ. նախորդ տարի մշակել ու արդեն իրականացրել եմ դրանց մի մասը: Արդյունքը տեսանելի կլինի շուտով։
BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Աստղիկ Սաֆարյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: