×


Արամեին գրոհո՞ւմ են մի շարք հարսնացուներ :)

Արամեն այսօր Երգի թատրոն էր հրավիրել հայկական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչների` մասնակցելու իր կազմակերպած հարսանեկան հավաքածուի ցուցադրությանը:). այս պահին դեռեւս շարունակվում են երգչի նոր տեսահոլովակի նկարահանումները:

Նադեժդա Հովհաննիսյանը, Արամեն եւ Մարիկա Թունյանը


“Դու, դու, դու” երգի հեղինակը Մանե Հակոբյանն է, իսկ տեսահոլովակի ռեժիսուրայով զբաղվում է Արտյոմ Հակոբյանը. “Երգը նոր է, երբեւէ չի հնչել: Այն մեկի մասին է, ում փնտրել ու գտել է հերոսը: Հարսանեկան զգեստով մոդելներին կարելի է նաեւ ընկալել  որպես սյուժեն ամբողջացնող գեղեցիկ հարսիկների: Տեսահոլովակում իր առանձնահատուկ դերակատարությունն ունի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը”:

Արամեի նոր տեսահոլովակի նկարահանումներին


Նշենք, որ տեսահոլովակի նկարահանումներին մասնակցել ու Արամեի կազմակերպած ֆեշն-շոուի հյուրերն են եղել երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը` սիրելիի` Մարտին Մկրտչյանի հետ, ոճաբան-մոդելավորող Արամ Նիկոլյանը, դուդուկահար Կամո Սեյրանյանը, երաժիշտներ Ռիչարդ Մադլենյանը եւ Արսեն Գրիգորյանը, Երգի պետական թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը եւ այլք:

Արթուր Գրիգորյանը, Արամ Նիկոլյանը եւ Ռիչարդ Մադլենյանը


BRAVO.am-ի հետ զրույցում Արամեն նշել է, որ երգը կատակային երանգ ունի. “Պետք չէ սեւեռվել հարս-մոդելների վրա ու հետեւություններ անել: Կարծում եմ, որ այս գործը եւս կսիրվի հանդիսատեսիս կողմից”:

Արամեն նշանածի` Աննա Թովմասյանի հետ


Երգիչը նաեւ շնորհակալություն է հայտնել գործընկերներին, որոնք մասնակցում են նկարահանումներին.“Վստահեցնում եմ, որ տաղավարից դուրս էլ նրանք պատրաստակամ են աջակցելու, ինչը փոխադարձ է”: 

Արամեի փոխանցմամբ` երգի եւ տեսահոլովակի պրեմիերան կլինի շուտով: 

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW