×


Արամեի վարդը, Անդոյի ծննդյան 31-ամյակը եւ Նունեի երկրպագուների “վտանգավոր” անակնկալը :)

Մարտի 8-ին ազդարարվեց գարնանային տոների մեկնարկը, իսկ դա նշանակում է, որ մեկ ամիս մեր սիրելի կանայք եւ աղջիկները շնորհավորանքների, բարեմաղթանքների եւ անակնկալների պակաս չեն ունենա, այդ թվում` շոու-բիզնեսի ներկայացուցիչներից :):

Արամեն


Արամեն գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին շնորհավորում է կարմիր վարդով եւ հետեւյալ խոսքերով. “Ցանկանում եմ, որ միշտ լինեք գեղեցիկ, առողջ, կյանքով եւ սիրով լեցուն, որպեսզի մեղմ ժպիտը երբեք չպակասի ձեր դեմքից, աչքերի փայլը երբեք չմարի, ձեր կողքին լինի հարգող, սիրող եւ գնահատող տղամարդ: Թող, որ Ֆորտունան ձեզ միշտ ժպտա, իսկ դուք միշտ ժպտացեք ձեր տղամարդկանց, քանի որ ժպիտն ավելի է ընդգծում կանացիությունն ու բարությունը”:

Անդոն համակերպվել է :)

Մարտի 8-ին շնորհավորանքներ է ստանում նաեւ Անդրանիկ Հարությունյանը. բանն այն է, որ դերասան-հումորիստը այդ օրը նշում է իր ծննդյան տարեդարձը:). “Արդեն համակերպվել եմ կանանց տոնին նվերներ ստանալու հանգամանքի հետ: Դեռ դպրոցում տղաներով աղջիկների նվերների գումարն էինք հավաքում, բայց ամբողջ դասարանն էլ գումար էր հավաքում ինձ անակնկալ մատուցելու համար, այդպես իմ աշակերտական սեղանին էլ էր նվեր լինում”:

Անդրանիկ Հարությունյանի ընտանիքը


31-ամյա Անդոն BRAVO.am-ին պատմել է, որ այս տարի եւս ստացել է բազմաթիվ շնորհավորանքներ, կինը կեդ է նվիրել, ինքն էլ իր հերթին հետաքրքիր անակնկալ է մատուցել տան գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին.“Վերնաշապիկներ եմ նվիրել դստերս`Էլենի նկարով ու “Էս ծաղիկը Ձեզ” գրությամբ:)”:

“Վտանգավոր” անակնկալ` Նունե Եսայանին :)

Կանանց տոնի առթիվ գեղեցիկ անակնկալ են մատուցել իրենց սիրելի երգչուհուն Նունե Եսայանի երկրպագուները, որոնք վերամբարձ կռունկի միջոցով հայտնվել էին վերջինիս պատշգամբում, ծաղիկներ նվիրել եւ շամպայնով շնորհավորել:):

“Վտանգավոր” անակնկալ` Նունե Եսայանին :)


“Շատ գեղեցիկ, բայց միեւնույն ժամանակ վտանգավոր բան էին մտածել: Շատ շնորհակալ եմ, իսկապես գեղեցիկ էր: Այդ ընթացքում ես ե′ւ ուրախ էի ե′ւ անհանգիստ. երբ իջան, նոր հանգստացա”,-ասել է Նունե Եսայանն ու հավելել, որ մարտի 8-ի առավոտյան իրեն անչափ ուրախացել է նաեւ փոքրիկ Հենրին.“Որդիս պաչիկ արեց ու ծաղկեփունջ նվիրեց”:   

Նունե Եսայանը, Ավո Խալաթյանն ու երգչուհու ֆան-ակումբի տնօրեն Անի Միքայելյանը


Հիշեցնենք, որ Նունե Եսայանի ֆան-ակումբը նախորդ տարի էլ կազմակերպել էր երգչուհու ծննդյան տոնը, որին BRAVO.am-ի անդրադարձը կարող եք կարդալ այստեղ:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ հայտնիների “ֆեյսբուքյան” էջերից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW