×


Արամեն, Աննան, Սոֆին եւ մյուսները` պարուհի Ծովինար Ջիլավյանի ծննդյան տարեդարձին

“A-Era” պարային խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Ծովինար Ջիլավյանն իր պարուհիների, երգիչ-ընկերների հետ նշել է ծննդյան 26-ամյակը: Խնջույքին ներկա են եղել Արամեն ու Աննան, Սոֆի Մխեյանը, ռեժիսորներ Արտյոմ Հակոբյանը, Սյոմա Կոդաբաշյանը եւ այլք:

“A-Era” պարային խմբի հիմնադիր Ծովինար Ջիլավյանը


Ծովինարի ծննդյան օրը մարտի 6-ին է, սակայն աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով այս տարի պարուհին տարեդարձը նշել է մարտի 10-ին.“Արամեն տրամադրել էր իր կարաոկեի VIP սրահը, որտեղ էլ ընկերներիս շնորհիվ բարձր տրամադրությամբ նշեցինք եւ ուրախացանք: Հրավիրված էին նաեւ այլ երգիչներ, որոնք զբաղվածության պատճառով ներկա չէին”:

Աննա Թովմասյանը, Արամեն եւ Ծովինար Ջիլավյանը


“A-Era” պարային խմբի հիմնադրի խոսքով` ստացած նվերների շարքում գերակշռել են ծաղիկները.“Գրեթե բոլոր նվերներն ինձ դուր են եկել, հատկապես` Սոֆի Մխեյանի նվիրած ձկնիկով վզնոցը, որն իմ հորոսկոպի նշանն է, եւ Աննա Թովմասյանի նվիրած գեղեցիկ դրամապանակը: Իմ ընկերները գիտեն` ինչ եմ սիրում, շնորհակալ եմ նրանց ուշադրության համար”:

Խմբի պարուհիները վերջերս նկարահանվել են Արամեի, Արա Մարտիրոսյանի տեսահոլովակներում, “Արմենիա” հեռուստաընկերության “Խաղից դուրս” ֆիլմում եւ   պատրաստվում են մասնակցել մի քանի համերգի. “Շատերի հետ ենք պարել` Ռազմիկ Ամյան, Թաթա Սիմոնյան, Նարեկ Բավեյան, Արման Հովհաննիսյան եւ ուրիշներ: Թեեւ համերգների ժամանակ հիմնականում պարում ենք 6/8-ային երգերի ներքո, բայց մեր պարային ոճն R’n’B-ն է: Մեր խումբն իր առաջին քայլերն արել է Սոֆի Մխեյանի աջակցությամբ, այսօր էլ նա ինձ օգնում է, շատ մտերիմ ենք”,-BRAVO.am-ին պատմել է Ծովինար Ջիլավյանը:

Ծովինար Ջիլավյանը եւ Նարեկ Բավեյանը


“A-Era” պարային խմբի հիմնադիրը սովորել է Պարի պետական անսամբլի ստուդիայում, այնուհետեւ աշխատել այնտեղ.“Նաեւ պարել եմ “Ամարաս” ստուդիայում, հետո որոշել եմ առանձնանալ ու առանձին խումբ ստեղծել: Երբեմն մեր խումբը համեմատում են “Ամարաս”-ի հետ, բայց փորձում ենք պարային բեմադրություններով տարբերվել, որ հանդիսատեսը չշփոթի”:

Աննա Թովմասյանը եւ Ծովինար Ջիլավյանը


2009 թվականից գործող “A-Era”-ի հիմնական կազմում այժմ կա 6 պարող: Ծովինարն իր խմբի անվանումն այսպես է բացատրում.“Մի քանի տարբերակ էի մտածել ու ընկերներիս հետ էի խորհրդակցում. Նազենի Հովհաննիսյանն առաջարկեց A տառն առանձնացնել որպես առաջին, իսկ Era-ն` որպես դարաշրջան, այսինքն` դարաշրջանի առաջինն ենք:)”: 

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի, Մոնչ Հակոբյանի եւ Ծովինար Ջիլավյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW