Արամեի եւ Աննա Թովմասյանի` օգոստոսի 30-ին նախատեսված պսակադրությունը, ինչպես հայտնի է, երգչի հայրիկի անժամանակ մահվան պատճառով հետաձգվեց: Եվ ահա այս օրերին լուր է շրջանառվում, թե իբր զույգը բաժանվել է:
Արամեն եւ Աննա Թովմասյանը
BRAVO.am-ի հետ զրույցում Արամեի մենեջեր Արտյոմ Հակոբյանը նշել է, որ լրատվամիջոցներում անհեթեթ բովանդակությամբ ապատեղեկատվություն է տարածվել, որն իրենից հերյուրանք եւ զրպարտություն է ներկայացնում:
Աննա Թովմասյանը եւ Արամեն
Մեր հարցին, թե երբ տեղի կունենա երգչի եւ ընտրյալի հարսանիքը, Արտյոմ Հակոբյանը հետեւյալն է պատասխանել.“Արամեն եւ Աննան ամուսնացել են. նրանց միությունն արդեն իսկ գրանցված է ԶԱԳՍ-ում: Հասկանալի պատճառներով այն մեծ շուքով չի նշվել”:
BRAVO.am-ը շնորհավորում է Արամեին եւ Աննա Թովմասյանին` մաղթելով երջանկություն ու հարատեւ սեր:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Արամեի “ֆեյսբուքյան” էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: