Արամեն երկու օրից կներկայացնի իր “Արմենիա” երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որի ռեժիսորը աշխարհի հայերն են եւ, իհարկե, Սյոմա Կոդաբաշյանը:):
Արամեն շուտով կներկայացնի "Արմենիա" երգի տեսահոլովակը
BRAVO.am-ի հետ դեռ նախորդ զրույցի ժամանակ Սյոման, չբացելով փակագծերը, տեղեկացրել էր “Արմենիա”-ի տեսահոլովակի մասին, իսկ այսօր արդեն ռեժիսորը ներկայացրել է դրա գրեթե բոլոր մանրամասները:
Նրա փոխանցմամբ` “Արմենիա”-ն համախմբել է մոտ 30 երկրում, այդ թվում` ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Կորեայում, Հնդկաստանում, Լատվիայում, Լիտվայում եւ Չեխիայում բնակվող հայերի.“Բոլոր մասնակիցներին փնտրել ու գտել ենք սոցիալական ցանցերում: Ընտրությունը կատարելիս հաշվի ենք առել նրանց հայկական դիմագծերը, ուսումնասիրել ենք անձնական էջերը` հասկանալու համար, թե օտար հողում որքանով են հայ մնացել”:
Սյոմա Կոդքաբաշյանն "Արմենիա" տեսահոլովակի հերոսների հետ
Ռեժիսորը նաեւ հետեւյալն է պատմել.“Մասնակիցներին տրվել է հստակ առաջադրանք, իմպրովիզներ չկան, ամեն ինչ նախապես մտածված է եղել: Նրանք երբեմն էլ ստիպված են եղել մի քանի անգամ նկարահանում իրականացնել, քանի որ նախնականը մեզ չի գոհացրել”:
Սյոմա Կոդաբաշյանի խոսքով` չնայած, որ տեսահոլովակը նկարահանել են աշխարհի տարբեր ծայրերում բնակվող ամենատարբեր հայեր, օգտագործելով սիրողական տեխնիկա, հաջողվել է պահպանել սյուժետային գիծը.“Միտքը հետեւյալն է` Հայաստանում ապրող երկու հայ` երիտասարդ տղա եւ աղջիկ, աշխարհի հայերին օնլայն ռեժիմով ցուցադրում են մեր երկրի տեսարժան վայրերը, իսկ սփյուռքահայերն էլ ցուցադրում են այն երկիրը, որտեղ բնակվում են”:
Սյոմա Կոդքաբաշյանն "Արմենիա" տեսահոլովակի հերոսների հետ
Ռեժիսորը նշել է, որ տեսահոլովակում իրենց մասնակցությունն են ունեցել նաեւ տարբեր բնագավառներում հաջողությունների հասած երիտասարդներ. “Չզարմանաք, եթե տեսնեք մեդալակիրների. նրանք մեր չեմպիոններն են, որոնց պարզապես, չէինք կարող հատուկ անդրադարձ չկատարել”:
Սյոման տեղեկացրել է, որ “Արմենիա”-ում ընդգրկված տեսանյութերը հավաքվել են 4 ամսվա ընթացքում, իսկ մոնտաժային աշխատանքները տեւել են 10-ն օր.“Վերջին վիդեոն ստացել ենք մոնտաժը ավարտելուց երկու օր առաջ, քանի որ եղանակային պայմանների փոփոխությունների պատճառով մեր մասնակիցները չէին հասցրել ժամանակին իրականացնել նկարահանումները”:
Արամեն
Ի դեպ, Արամեն, որը նույնպես նկարահանվել է տեսահոլովակում, “Արմենիա”-ն առաջին անգամ դիտել է երեկ.“Փշաքաղվել եմ, պետք է էլի նայեմ”. այսպիսին է եղել երգչի արձագանքը:):
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Սյոմա Կոդաբաշյանի անձնական արխիվից եւ "Prestige" ամսագրի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: