×


Արամ MP3-ի ընտանեկան ճամփորդությունն ու կնոջ հարցազրույցը

Արամ MP3-ի համար 2018 թվականը սկսվել ու շարունակվում է համերգային ճամփորդություններով։ Երգիչը հունվարին ելույթ է ունեցել Լոս Անջելեսում, ուր մեկնել էր ընտանիքի հետ, այս ամիս էլ Միհրան Ծառուկյանի եւ պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի՝ Մենչի հետ համերգներով այցելել է Գերմանիա, Բելգիա, Իսպանիա, Նիդերլանդներ եւ Ֆրանսիա։

BRAVO.am-ն այս անգամ զրուցել է Արամի կնոջ՝ Աննա Մարգարյանի հետ, որն էլ պատմել է ամերիկյան ճամփորդության մասին: Նրանք առաջին անգամ չէին Միացյալ Նահանգներում, սակայն առաջին անգամ էին որդիների հետ մեկնել օվկիանոսից այն կողմ.«Փոքր երեխաների հետ ճամփորդելն իր դժվարություններն ունի, մանավանդ մեզ զգուշացնում էին, որ վիրուսներ են տարածված։ Ցավոք, երեխաները վարակվեցին ու հիվանդացան, այդ պատճառով շատ չենք շրջել»։

Արամ MP3-ն


Ամուսնու համերգներին բազմիցս մասնակցած Աննան նշել է, որ ամերիկահայերն ակտիվ հանդիսատես են.«Ուրախ ու դրական մենահամերգ էր, ներկա էին նաեւ այնտեղ բնակվող մեր ընկերները։ Արամի համերգներին այնքան եմ եղել, որ ամեն ինչ անգիր գիտեմ։ Պետք է նշեմ, որ յուրաքանչյուր համերգ կախված է հանդիսատեսից. ներկաներն են տրամադրություն թելադրողը»։

Արամ MP3-ի եի Աննայի երեխաները


Մեր այն հարցին, թե ցանկություն ունեն Միացյալ Նահանգներում ապրել, երգչի կինը պատասխանել է.«Ոչ, բացարձակ չեմ ուզում այնտեղ տեղափոխվել, բայց կուզեմ հնարավորություն լինի հաճախ գնալ-գալու, որովհետեւ շատ ընկերներ ունենք, հարազատացել ենք։ Ոչ միայն Լոս Անջելեսում, այլեւ որեւէ այլ երկրում մշտական ապրելու ցանկություն չկա։ Ցանկալի կլինի, որ միշտ ճամփորդելու ու վերադառնալու հնարավորություն ունենանք»։

BRAVO.am    
Լուսանկարները` Արամ MP3-ի եւ Աննայի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW