×


Արենա Զեյնալյանի «միամիտ» հումորները՝ «Women΄s Club»-ի փորձերին:)

«Women΄s Club» հումորային նախագծի թիմին, ինչպես գիտեք, միացել է Արենա Զեյնալյանը: Գործնական առաջարկը «Միսս հայուհի 2018»-ի համար անսպասելի է եղել, որին սիրով համաձայնել է: Նա ներկայանում է իր իսկ կերպարով:

Առաջին բեմելը Արենան բավականին հաջողված է համարում. «Տաղանդավոր դերասաններ են աշխատում նախագծում եւ ինձ շատ ջերմ ընդունեցին: Իսկ քննադատություններ գուցե արդեն կան, բայց դեռ չեմ հետեւում: Ժամանակը ցույց կտա: Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նա:


Առաջին ելույթին անդրադառնալով`մոդելը նաեւ նշել է, որ նախքան բեմ բարձրանալը եւ բեմի վրա երբեք անհանգստություն չի ունենում: Գուցե մի փոքր մտահոգություն, ինչն էլ շատ շուտ անցնում է: Հանդիսատեսից միայն դրական էներգիա է ստացել:

Արենան իրեն հումորով է համարում: Այնպես չէ, որ միշտ կատակներ է անում, ծիծաղեցնում: Կարծում է՝ խոսելաձեւն ու իրանահայի բարբառն են հաճախ հումորով ընկալվում: Եվ նախագծում էլ շեշտը հենց այդ երեւույթի վրա է դրված.«Այս առումով փորձերի ժամանակ ծիծաղելի պահեր շատ են լինում: Երբեմն միամիտ արտահայտություններ եմ անում, եւ խաղընկերներս վստահաբար ասում են, որ այդ արտահայտությունը տեղ կգտնի սցենարում»:

Արենա Զեյնալյանը


Թե ինչպես էր իր ելույթը մտերմների եւ ընտանիքի անդամների համար, նա նշել է՝ արձագանքները միայն դրական են եղել: Իսկ հանրության մեկնաբանություններին դեռեւս ժամանակ չի ունեցել հետեւել.«Բնական կլինի, որ սկզբում բարդ լինի, բայց ժամանակի ընթացքում, կարծում եմ, ամեն ինչ կլավանա»:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` M.G. studio-ի, Alien photo-ի, Էդգար Մարտիրոսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW