×


Արթուր Աբրահամը Գերմանիայում նշում է ծննդյան տարեդարձը :)

Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն այսօր դարձել է 33 տարեկան: Ծննդյան տարեդարձն այս պահին նա նշում է Գերմանիայի Քինբաում մարզաառողջարանային քաղաքի ռեստորաններից մեկում` շրջապատված իր ընկերներով, մարզական ակումբի սաներով, մարզիչներով:

Արթուր Աբրահամը


Հոբելյարի խոսքով` չկա նյութական որեւէ նվեր, որի մասին երազում է.“Ամենամեծ նվերը, որ յուրաքանչյուր տոնի եւ ամեն օր ցանկանում եմ ստանալ` հարազատներիս, ընկերներիս, մտերիմներիս առողջ, հաջողակ, անհոգ եւ ժպտերես տեսնելն է”:

Արթուր Աբրահամը


Նրա մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանն էլ BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ բռնցքամարտիկն անգամ իր ծննդյան տարեդարձի օրը չի դադարեցրել մարզումները. “Արթուրը պատրաստվում է բռցքամարտիկ Ռոբերտ Շտիգլիցի հետ ռեւանշ-մենամարտին, որը նախանշված է մարտի 23-ին”:

BRAVO.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին` Արթուր Աբրահամին մաղթելով միմիայն հաղթանակներ: 

BRAVO.am
Լուսանկարները` Արթուր Աբրահամի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW