“Արմանի սիրտն ունի՞ իր տիրուհուն” հարցն են վերջերս ուղղել մոսկվաբնակ հաղորդավար Արման Մարգարյանին, որն էլ պատասխանել է, թե ունի, բայց ոչ կին-տղամարդ հարաբերությունների առումով, ինչը միանշանակ չի հասկացվել եւ շատերին կասկածելու առիթ է տվել, թե նա, այնուամենայնիվ, սիրելի ունի:
Արման Մարգարյանը եւ Անժելիկա Ալֆյորովա-Հարությունյանը
BRAVO.am-ը հետաքրքրվել է հաղորդավարից, թե ում է նկատի ունեցել եւ ինչպիսին են իրականում իրենց հարաբերությունները. “Մոսկվայում կա մեկը, ում շատ մոտ եմ թողել ինձ: Նա ինձ համար դարձել է բավական հարազատ մարդ: Խոսքը “Jazz Parking” նախագծի հեղինակ եւ պրոդյուսեր, ջազ երգչուհի Անժելիկա Ալֆյորովա-Հարությունյանի մասին է”:
Անժելիկա Ալֆյորովա-Հարությունյանը եւ Արման Մարգարյանը
Արման Մարգարյանը շեշտել է, թե իրենց հարաբերությունները բացառապես ընկերական են.“Մի օր եկել էր հարցազրույցի, միջանցքում պատահական ծանոթացանք, բայց այնպիսի զգացողություն կա, թե ճանաչում ենք իրար ամբողջ կյանք: Այդ օրվանից ամեն օր ու առայսօր շփվում ենք: Ծանոթացել եմ նաեւ իր ընտանիքի` ամուսնու ու երեխայի հետ”:
Գարիկ Մարտիրոսյանը, Անժելիկա Ալֆյորովա-Հարությունյանը եւ Արման Մարգարյանը
Այնպես որ, Արմանին սիրահարված երկրպագուհիները կարող են հանգիստ լինել. հաղորդավարի սիրտը դեռեւս ազատ է:):
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արման Մարգարյանի “Ֆեյսբուքյան” էջից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: