Հեռուստահաղորդավար Արման Մարգարյանն ամենահեքիաթային Ամանորները դիմավորել է մութ ու ցուրտ տարիներին:): BRAVO.am-ի հետ զրույցում նա հիշողություններով է կիսվել, ինչպես նաեւ պատմել է Նոր տարում իր սպասելիքների ու ցանկությունների մասին:
Արման Մարգարյանը
Արդեն 4 տարի է` Մոսկվայում եմ: Ձմռանը միշտ գալիս եմ Երեւան. եթե ոչ դեկտեմբերի 31-ին, ապա հունվարի մեջ անպայման: Բուն Նոր տարին նշում եմ Մոսկվայում:
Երկու տարի առաջ, սակայն, նշել եմ Երեւանում:
Այս տարի չեմ գա. կդիմավորեմ այստեղ:
Արման Մարգարյանը
Առհասարակ, Ամանորը դիմավորելու ընդհանուր ձեւ կա. բոլորն էլ լավ հարբում են:):
Անցյալ տարի Նոր տարին ընկերներիս հետ դիմավորել եմ ձմեռային կուրորտներից մեկում: Այս անգամ մտածում էինք մեկնել Սանկտ Պետերբուրգ, բայց հետո մտափոխվեցինք. տհաճ եղանակ է այնտեղ: Իսկ ընկերներս հիմնականում երաժիշտներ են եւ տուն կգան միայն առավոտյան. գիշերը համերգներ ունեն:
Արման Մարգարյանը
Ես թատրոնում եմ մեծացել: Հիշում եմ` մայրս միշտ Ձյունանուշիկ էր խաղում:
2013-ից մեծ սպասելիքներ ունեմ. հուսով եմ, որ գոնե Նոր տարուց հետո այսպես ցուրտ չի լինի:): Ամեն տարի նույն ակնկալիքն ունեմ, այս տարի էլ ցանկանում եմ, որ մարդիկ բարիանան, թե չէ չարությունը բոլորին ուտում է:
Ինչը կամ ով ինձ հետ է, թող մնա ինձ հետ նաեւ 2013-ին:
Մեծ կարեւորություն չեմ տալիս, թե ով է առաջինը շնորհավորում: Բայց դե ընդունված է, որ փոքրերը առաջինը շնորհավորեն: Ես հենց կեսգիշերին բոլորին հաղորդագրություններ եմ ուղարկում, ոմանց էլ` զանգում:
Ծնողներիս, իհարկե, զանգում եւ շնորհավորում եմ:
Արտո Թունջբոյաջյանը եւ Արման Մարգարյանը
Հիշում եմ մութ ու ցուրտ տարիների Նոր տարին: Դրանք ամենահեքիաթայինն էին իմ կյանքում, որովհետեւ լույսն էին տալիս, բոլորի տներում ուտելու բան կար ու մարդիկ իրար “Mars”, “Picnic”, “Snickers” էին նվիրում:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արման Մարգարյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: