×


Արմենի եւ Հակոբի նոր տեսահոլովակի նկարահանման ընթացքն ու հետաքրքիր դրվագները

«Տաքա տաքա»` այսպես է կոչվում Արմեն Հովհաննիսյանի եւ Հակոբ Հակոբյանի նոր երգը, որի տեսահոլովակի նկարահանման առաջին մանրամասները երգիչները վստահել են BRAVO.am-ին:

Ամառային, ակումբային ռիթմերով երգի երաժշտության հեղինակը Վահե Ալեքսանյանն է, բառերը գրել է Ալեքս Միրզոյանը, գործիքավորումը կատարել է Կարեն Սեւակը:

«Տաքա տաքա» երգի տեսահոլովակի նկարահանումներին


Այս անգամ եւս տեսահոլովակի ռեժիսորն երգիչ տղաներից մեկն է`Հակոբ Հակոբյանը, իսկ բեմադրող օպերատորը` Սուրեն Թադեւոսյանը: «Տեսահոլովակի սյուժեն բացի այն որ շատ ամառային է, տաք, նաեւ հումորային է»,- ասել են տղաները:

Նկարահանումները տեղի են ունեցել լողավազանի հարեւանությամբ: Որպես գլխավոր հերոսուհիներ հոլովակում հանդես են գալիս Ադրիանա Գալստյանն ու Լիանա Վարդանյանը, նկարահանվել է նաեւ պարուհի Միլենա Ասոյանը:

«Տաքա տաքա» երգի տեսահոլովակի նկարահանումներին


Բացի երգելուց, Արմենն ու Հակոբը նաեւ պարել են հոլովակում: «Նախապես տասը օր Վիկա Մարտիրոսյանի հետ բեմադրություն ենք արել եւ ամեն օր պարել ենք»,-հայտնել են նրանք:

Տղաները նախատեսում են հուլիսի կեսերին հանդիսատեսին հանձնել նոր աշխատանքը եւ հուսով են` այս ոճում եւս կսիրվեն:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին