×


Արմեն Շավերդյան.«Կփորձեմ թեթեւացնել հոգուս բեռը»

«The Beautified Project» ռոք-խմբի կիթառահար, երգիչ Արմեն Շավերդյանը Հայոց բանակի 25-րդ տարեդարձի առթիվ որոշել է ներկայացնել «Մարտիկի երգը»՝ իր մեկնաբանությամբ: Այս մասին երաժիշտն առաջինը պատմել է BRAVO.am-ին՝ տրամադրելով նաեւ նոր ֆոտոշարքը:

Արմեն Շավերդյանը


«Հիշում եմ, երբ իմ ընտանիքին նկարահանում էին «Դեպի տուն» ծրագրի շրջանակում, խնդրեցին հայերեն մի քանի երգ կատարել, ընտրեցի «Արագիլն» ու «Մարտիկի երգը»: Երկու տարի է՝ պատրաստ է իմ մշակած տարբերակը, որոշեցի հենց խորհդրանշական օրը ներկայացնել»,-պատմել է նա:

Արմեն Շավերդյանը


Արմենն օրերս լուսանկարվել է նոր ֆոտոշարքում, որի հեղինակն Արվին Քոչարյանն է: Հենց այս լուսանկարներից մեկով էլ նա վաղը կտարածի երգը համացանցում. «Լինելով մարդասեր ու նաեւ հայրենասեր՝ այս երգը սրտանց եմ կատարել մեր զինվորների համար, ովքեր իրենց կյանքն են տալիս, որպեսզի մենք խաղաղ ապրենք մեր երկրում: Այսպես կփորձեմ գոնե մի փոքր թեթեւացնել հոգուս բեռը, քանի որ եղել եմ մեր զինվորների կողքին եւ գիտեմ, թե ինչ տղաներ են ծառայում: Ռազմական հիվանդանոցում որպես ատամնաբույժ եմ աշխատել եւ շատ լավ գիտեմ ծառայող տղաների հոգեվիճակը: Այնպես որ, այս երգը կլինի իմ նվերը բոլոր զինվորներին»,-եզրափակել է նա:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արվին Քոչարյանի

 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW