Դերասան Արմեն Դալլաքյանը հայտնվել է ավտոճանապարհային միջադեպում: Երեւան-Սեւան մայրուղում դուրս գալով երթեւեկելի գոտուց` նրա վարած Toyota Vitz մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին:
«Փառք Աստծո, տարածքում այլ մեքենաներ չկային, ոչ մեկի վնաս չեմ պատճառել: Արագությունը չեմ գերազանցել, պարզապես ձյան պատճառով մայրուղին դժվարանցանելի էր, անիվներս սահեցին, ու մի քանի շրջան պտտվելուց հետո բախվեցի պատնեշին: Ես էլ եմ լավ, ուղղակի մի փոքր վախեցած եմ»,- պատմել է Արմենը:
Դերասանից տեղեկացանք, որ սա իր մասնակցությամբ առաջին վթարն է:
BRAVO.am-ը անփորձանք երթեւեկություն է մաղթում բոլորին:
BRAVO.am
Լուսանկարները՝ Արմեն Դալլաքյանի անձնական արխիվից:


×
7,780






