×


Արսենը, Հրանտը, Արշալույսը, Լիլիթիկը եւ մյուսները՝ Լուիզայի ծննդյան տարեդարձին :)

Երեկ` հուլիսի 23-ին, Լուիզա Ներսիսյանի ծննդյան օրն էր, շնորհավոր:): Դերասանուհին այն նշել է սիրելի մարդկանց ու մտերիմների հետ: Առաջին անակնկալը նրան մատուցել է քույրը՝ առավոտյան ժամը 5-ին Մոսկվայից ժամանելով Երեւան:):

Լուիզա Ներսիսյանը, Հրանտ Թոխատյանն ու փոքրիկ Լիլիթիկը


Դերասանուհին նշել է, որ ծննդյան օրն առաջինը ինքը շնորհավորել է իր մայրիկին` համարելով, որ երեխայի ծնունդն առաջին հերթին ծնողի տոնն է. “Հետո ինձ շնորհավորեց Հրանտը, իսկ Լիլիթիկը խնջույքի ժամանակ ինձ անակնկալ մատուցեց` երգելով “Նոսա-Նոսա” երգը, ես բառերը չգիտեմ, երեւի նա համացանցում լսել ու սովորել է: Աղջիկս նաեւ մանկապարտեզի դաստիարակչուհու հետ նկար էր նկարել, որն ինձ նվիրեց:)”:

Նախքան խնջույքը հոբելյարը ներկայացման է եղել. “Դերասանուհու համար մեծ երջանկություն է իր ծննդյան օրը բեմում լինելը: Երեկ նախքան ռեստորան գնալը ես բեմում էի, խաղում էինք “Դոն Ժուան Ավիա”-ն, իսկ ներկայացման ավարտին Նարեկ Դուրյանը հանդիսատեսին հայտնեց, որ ես կրկին 20 տարեկան եմ դարձել:)”,-BRAVO.am-ին պատմել է Լուիզան:

Լուիզա Ներսիսյանն ու Արսեն Գրիգորյանը


Խնջույքի ժամանակ անակնկալները շարունակվել են. ռեստորանային համալիրում հոբելյարին պատահաբար հանդիպած Արսեն Գրիգորյանը` Ասոն, եւ նրա ընկերները Լուիզային վարդերի փունջ են նվիրել, ապա երգիչը երգ է նվիրել Լուիզային եւ  Հրանտ Թոխատյանին:):

Հրանտ Թոխատյանը դստեր` Լիլիթիկի հետ


Դերասանուհին նշել է, որ բոլոր նվերները տպավորիչ ու հաճելի են եղել իր համար: Ծննդյան տարեդարձը նշել են մինչ հուլիսի 24-ը` տուն վերադառնալով գիշերը ժամը 3-ին: Լուիզան տոնական տորթի մոմերը փչելուց չի մոռացել երազանք պահելու մասին. “Տարեդարձս միշտ ինձ համար անմոռանալի է լինում: Առհասարակ, անգամ մի փոքր դեպքից կարող եմ ուրախանալ, երջանիկ զգալ: Փորձում եմ ամեն պահից քաղել իմ երջանկությունը, չեմ կորցրել զարմանալու ունակությունը, ինչը երեխա մնալու ամենամեծ գրավականն  է: )”:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Mana-Lita-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW