×


Արսեն Գրիգորյանն իր տանն անսովոր տոնածառ է դրել :)

Երեկ վառվել են ինչպես հանրապետության գլխավոր տոնածառի, այնպես էլ Արսեն Գրիգորյանի ոչ ստանդարտ տոնածառի լույսերը:): Այս առիթով դերասան, հաղորդավար, երգիչը BRAVO.am-ին հյուրընկալել է իր բնակարանում, ցուցադրել հեծանիվ-տոնածառն ու պատմել դրա հետաքրքիր պատմությունը:

“Զգում եմ, որ այս անգամ էլ է Նոր տարին ուրախ անցնելու”. Արսեն Գրիգորյան


““Տոնածառս” գտել եմ անցյալ տարի փողոցում. երբ տեսա, հասկացա, որ իմն է: Նախորդ տարի որպես տոնածառ նույնպես այս հեծանիվն էի զարդարել, ինչից հետո մի տարվա ընթացքում այն եղել է մի շարք տեղերում եւ այսօր վերջապես վերադարձել ինձ մոտ ու կրկին “մտել իր դերի մեջ””,-մեզ հետ զրույցում պատմել է Արսենը:

“Տոնածառը” դերասանի աչքին հաճելի լինելուց բացի, նաեւ իր առաջին հեծանվի հետ կապված հիշողություններ է արթնացնում.“Ճիշտ է` ավելի շատ սիրել եմ իմ առաջին երկակնանի հեծանիվը, սակայն երեքակնանի էլ եմ ունեցել, որը շատ նման էր այս մեկին”:

“Հեծանիվ-տոնածառս գտել եմ անցյալ տարի փողոցում”. Արսեն Գրիգորյան


Արսեն Գրիգորյանը նշել է, որ արդեն վաղուց հատուկ ոչ մի պատրաստություն չի տեսնում Ամանորի համար, քանի որ մենակ է ապրում: Նա դեռ նույնիսկ չգիտի, թե ինչպես է դիմավորելու գալիք տարին. միայն գիտի, որ ելույթ է ունենալու Հանրապետության հրապարակում, իսկ թե հետո ինչ է լինելու, դեռ պարզ չէ. “Միշտ իմպրովիզ է լինում, միշտ տարբեր, բայց ուրախ ու հետաքրքիր: Զգում եմ, որ այս անգամ էլ է ուրախ անցնելու”:

Դերասանը վստահ է` երբ ամուսնանա ու երեխաներ ունենա, կփոխվի իր` Նոր տարին անցկացնելու ձեւը. “Երեխաների համար պետք է “խաղալ”, որպեսզի ձմեռային տոները հնարավորինս ուրախ ու հետաքրքիր անցնեն, որպեսզի հավատան ամանորյա հեքիաթին”:

Արսեն Գրիգորյանի հեծանիվ-տոնածառը :)


Արսենը գիտի` երբ փոքր է եղել, ծնողներն իր համար նույնպես “խաղացել” են, ինչի մասին հաճախ տեղյակ է եղել ու կարողացել է հնարավորինս աջակցել նրանց.“Մի անգամ զգացի, թե ինչպես է տատիկս բարձիս տակ նվեր դնում, սակայն ձեւացրի, թե քնած եմ, իբրեւ հավատում եմ, որ Ձմեռ պապիկն է. ընդունում էի նրանց խաղի կանոններն ու ես էլ էի մտնում խաղի մեջ”:

Արսեն Գրիգորյանի "տոնածառը" "Մալիշ" բրենդի է :)


Նա BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանել է նաեւ, որ չնայած չի հավատացել Ձմեռ պապիկի գոյությանը, միշտ ցանկություն է ունեցել տեսնել, թե ինչպես է վերջինս իր սահնակով ու եղնիկներով ճախրում երկնքում :):

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW