Արսեն Գրիգորյանն այսօր կնոջը հրավիրելու է ռոմանտիկ ընթրիքի, իսկ առիթն ամուսնության 6-ամյակն է:): Երաժիշտը BRAVO.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ սիրելիի հետ երեկոն անցկացնելու է գողտրիկ մի վայրում.«Վերջին տարիներին երկուսիս զբաղվածությունը թույլ չի տալիս առանձնանալ եւ երկուսով ժամանակ անցկացնել: Այսօր կօգտվենք առիթից »,-նշել է նա:
Արսեն Գրիգորյանը` կնոջ հետ
Երգիչը հատուկ օրերի չի սպասում Ջուլիետային հաճելի անակնկալներ մատուցելու համար. «Դեռ չգիտեմ` ինքն ինձ համար նվեր պատրաստել է, թե՝ ոչ, բայց ես հաճախ եմ նվերներ անում. իմ բոլոր երգերը նվիրված են կնոջս:)»:
Արսենի խոսքով` ամուսնությունից հետո իր կյանքն ամբողջովին փոխվել է. «Երջանիկ եմ, որ կողքիս իր պես կին ունեմ: Նրա հարցում բախտս իրոք բերել է. իմ լավագույն ընկերն է: Շնորհակալ եմ նրան երկու հրաշք բալիկի համար»:
Արսեն Գրիգորյանը` երեխաների հետ
Խոսելով ստեղծագործական կյանքում սպասվող նորություններից` երաժիշտը նշել է, որ բուռն աշխատանքային շրջանում է.«Զուգերգ եմ ձայնագրում տաղանդավոր երիտասարդ երգչուհի Սոնա Ռուբենյանի հետ, երգեր եմ գրել Մարտին Մկրտչյանի, Հռիփսիմե Հակոբյանի, Անահիտ Շահբազյանի համար, որոնք շուտով եթերում կլինեն: Առաջիկայում տեղի կունենա իմ հեղինակած մեկ այլ երգի պրեմիերան, որը կատարում են Արման Հովհաննիսյանը եւ ռուս երգչուհի Վալերիան: Այնպես չի, որ տեսահոլովակներ չեմ նկարահանում, ուրեմն գործ չեմ անում»:
Հարցին, թե ինչու նոր տեսահոլովակներ չի նկարահանում, Արսենը պատասխանել է. «Հիմա դրանք ինքնանպատակ են դարձել: Ստեղծման վրա բավական մեծ գումարներ են ծախսվում, բայց մի քանի օր եթերում երեւալուց բացի, երգչին ոչինչ չեն տալիս: Պետք է այնպիսի բան նկարել, որ կարողանաս գումար վաստակել այլ երգեր ձայնագրելու համար»:
Տեքստը` Մերի Պողոսյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արսեն Գրիգորյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: