×


Մայլի Սայրուսն ու Մաքս Մորանդոն նշանադրվել են

4 տարի հանդիպելուց հետո երգչուհի Մայլի Սայրուսն ու նրա սիրելին՝ երաժիշտ Մաքս Մորանդոն, նշանադրվել են: Այդ մասին հայտնի է դարձել Լոս Անջելեսի «Դոլբի» կինոթատրոնում տեղի ունեցած «Ավատար. կրակ եւ մոխիր» ֆիլմի պրեմիերային:

Կարմիր գորգին լուսանկարվելիս Սայրուսն ամեն ինչ արել է, որ իր ադամանդե մատանին հայտնվի լուսանկարիչների ուշադրության կենտրոնում: People-ը հայտնում է, որ մատանին պատվերով ստեղծել է դիզայներ Ջեքի Այշը:


33-ամյա երգչուհու սոցցանցային էջն ուշադիր ուսումնասիրելուց հետո երկրպագուները հայտնաբերել են, որ մատանիով նա առաջին անգամ լուսանկար է հրապարակել իր ծննդյան օրը՝ նոյեմբերի 23-ին: 

Սայրուսը նախկինում ամուսնացած է եղել դերասան Լիամ Հեմսվորթի հետ: Հարսանիքը տեղի է ունեցել 2018 թվականին, իսկ 8 ամիս անց դերասանը ցանկացել է ամուսնալուծվել:

Սայրուսի ու «Liily» խմբի թմբկահար Մորանդոյի հարաբերությունների մասին հայտնի է դարձել 2021-ին: 2 տարի անց երգչուհին բրիտանական Vogue-ին պատմել է, որ առաջին անգամ հանդիպել են «կույր» ժամադրության ժամանակ:


«Ես չգիտեի, թե ում հետ եմ գնում ժամադրության, բայց նա տեղյակ էր: Ու մտածեցի, որ ամենավատը կլինի, եթե թողնեմ ու հեռանամ»,- հիշել էր Սայրուսը:

Մորանդոն 2023 թվականին Սայրուսի թողարկած «Endless Summer Vacation» ալբոմի «Handstand» երգի համահեղինակն ու պրոդյուսերն է, ինչպես նաեւ մասնակցել է երգչուհու նոր՝ «Something Beautiful» ալբոմի մի քանի երգի ստեղծմանը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW