Հայկ Մարգարյանը (ՀՏ Հայկո) եւ Միքայել Աբրահամյանը (Միշո) համատեղ ջանքերով մեզ համար կապահովեն նոստալգիկ վերադարձ 2000-ականների Հայաստան: «Հայ տղեք»-ի մասին կենսագրական ֆիլմի նկարահանումները մեկնարկելու են գալիք տարվա աշնանը, իսկ մեծ էկրաններ այն կբարձրանա 2027 թվականի դեկտեմբերի 2-ին։
Միշոն, ով ֆիլմի համապրոդյուսերն է ՀՏ Հայկոյի եւ Վարուժան Գաբրիելյանի հետ, կեսկատակ հայտարարել է, որ եթե նախագիծը չստացվի այնպես, ինչպես իրենք են ուզում, դադարելու է երաժշտությամբ զբաղվել եւ գառի միս ուտել:
«Մի կողմ դնելով մեր ուղիղ կապը պատմության հետ՝ մեր նպատակն է, որ այն հենց որպես ֆիլմ արժեք լինի նույնիսկ օտարի համար»,- նշել է ռեփերը։
Հայկ Մարգարյանի համար նախագիծը կարեւոր է ոչ միայն «Հայ տղեք»-ի պատմությունը եւ հայկական ռեփ մշակույթի ստեղծումը վավերագրելու տեսանկյունից. «Այն նոր շունչ է հայկական կինոմատոգրաֆիայում, որի հիմքում ընկած են իրական դրաման եւ մարդկային փոխհարաբերությունները»:
Ռեժիսոր Գոգա Խաչատրյանն էլ նշել է, որ «Հայ տղեք»-ը հերթական կենսագրական ֆիլմ չի լինելու. «Վերարտադրում ենք 2000-ականները, Հայաստանի անդերգրաունդ երաժշտական իրականության էներգիան: Պատմելու ենք խմբի կազմավորման, վերելքի, սկանդալների, բաժանման մասին, եւ ոչ միայն։ Մենք մի ամբողջ դարաշրջան ենք վերակենդանացնում էկրաններին»:
Սպասվում է ոչ միայն էմոցիոնալ երաժշտական ատրակցիոն, այլեւ դրամատիկ շրջադարձերով պատմություն, որն ընդգրկելու է ժամանակաշրջանն ամբողջութամբ ու հասնելու է մեր օրեր, տեղեկացնում է Cinemix-ը:


×
826







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: