Արսեն Լեւոնյանը, որն այս շրջանում նկարահանվում է “Հարազատ թշնամի” սերիալում, նախորդ տարվա հոկտեմբերին մեզ հետ զրույցում ասել էր, թե հաճախ չի սիրահարվում եւ արդեն երկար ժամանակ է` ընկերուհի չունի: Այսօր արդեն նրա անձնական կյանքում փոփոխություն կա:):
Արեւ Զորիկյանը եւ Արսեն Լեւոնյանը
BRAVO.am-ի հավաստի տեղեկություններով` դերասանն արդեն որոշ ժամանակ հանդիպում է Արեւ Զորիկյանի հետ, ում հայրը սիրված երգահան, հեղինակ-կատարող Էդուարդ Զորիկյանն է:
Արեւ Զորիկյանը
Արեւն իր “ֆեյսբուքյան” էջում հրապարակել է իր եւ ընկերոջ մտերմիկ լուսանկարները` դրանք համեմելով սիրո խոստովանությամբ: Արսեն Լեւոնյանն էլ մեզ հետ զրույցում հետեւյալն է ասել.“Այո՛, մենք հանդիպում ենք, բայց ավելին մեր հարաբերությունների մասին ասել չեմ ուզում: Այնուամենայնիվ, դա իմ անձնական կյանքն է”:
BRAVO.am-ը զույգին մաղթում է ներդաշնակություն եւ հարաբերությունների գեղեցիկ զարգացում:):
BRAVO.am


×
19,807






