Արտակ Վարդանյանին քանի օր է՝ փնտրում եք Հանրային հեռուստատեսության եթերում եւ չե՞ք գտնում:): “Ազատ գոտի” ամենօրյա թոք-շոուի շրջանակում նա հեռուստադիտողին վերջին անգամ ողջունել եւ հրաժեշտ է տվել հունիսի 7-ին: Առաջիկայում հաղորդաշարը կվերսկսի եթեր հեռարձակվել արդեն նոր հաղորդավարի մասնակցությամբ:
Արտակ Վարդանյանն այլեւս չի վարի "Ազատ գոտի" թոք-շոուն
Այս օրերին վերոնշյալ հեռուստանախագծի հեղինակ-վարողը աշխատանքային ժամանակավոր դադարի մեջ է, բայց ինչպես BRAVO.am-ի հետ զրույցում է նշել, իրեն Հ1-ից չեն հեռացրել:
“Խոսակցություններ են տարածվել, թե ինձ վռնդել են Հանրայինից, բայց այդպես չէ: Հեռուստաընկերության ղեկավարության հետ խոսակցություն եմ ունեցել, ինձ ասել են՝ սեպտեմբերից նոր նախագիծ կվարեմ՝ շատ ավելի լավ պայմաններով”,- նշել է Արտակ Վարդանյանը:
Արտակ Վարդանյանը
Հեռուստալրագրող-հաղորդավարը թեեւ ուրախ է, որ նոր հեռուստածրագիր է վարելու, բայց, ինչպես ասել է, այս շրջանում իր վարած թոք-շոուի վերջին եթերին շատ տխուր է եղել. “Երբ երեխայիդ մեծացնում ես ու մանկապարտեզ տանելու ժամանակն է գալիս, կարծում եմ, բոլորն էլ տխրում են: Կապվել էի… Նույնիսկ ընկերական շրջապատում ասում էի, որ “Ազատ գոտի”-ն մեծ տղաս է”:
Արտակ Վարդանյանը
BRAVO.am-ի հարցին, թե ինչ տրամադրվածություն ունի նոր առաջարկի հետ կապված, Արտակ Վարդանյանը հետեւյալ պատասխանն է տվել. “Փորձը ցույց է տալիս, որ հստակ չենք կարող ասել, թե ինչ կլինի վաղը, բայց այս պահի ու վայրկյանի դրությամբ, այո, Հանրայինի հետ պայմանավորվածությունս հստակ է: Ղեկավարության հետ ոչ մի խնդիր չունեմ եւ ամեն ինչից անկախ, շնորհակալ եմ, որովհետեւ 22 տարեկանում հնարավորություն են տվել եթերային այսպիսի փորձառություն ձեռք բերել”:
Լուսանկարները՝ Արտակ Վարդանյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: