×


Արտավազդ Ամիրյանի սիրո գեղեցիկ խոստովանությունը եւ նոր ֆոտոշարքը

Արտավազդ Ամիրյանի դստեր առաջին լուսանկարները BRAVO.am-ն արդեն ներկայացրել է:  Հաղորդավարն այսօր դստեր նոր լուսանկարներն է հրապարակել` նշելով, որ փոքրիկ Օվսաննան դարձել է իր կյանքի իմաստը:

Արտավազդ Ամիրյանի դուստրը` Օվսաննան


«Իմ կյանքի ամենամեծ ու ամենաթանկ ձեռքբերում... Աշխարհում չկա նման մի զգացմունք, ինչպես հայրականն է, այն էլ` աղջկա հանդեպ... Գժվում, խենթանում եմ քեզ համար, իմ սիրուն Օվսաննա: Կանեմ ամեն բան, որ միշտ ապրես խաղաղ, սիրով, անհոգ ու տեսնես քո շուրջը երջանիկ ու սիրով լցված մարդկանց»,-ահա այս բառերով է դստեր հանդեպ իր սերն արտահայտել Արտավազդը:

Արտավազդ Ամիրյանի դուստրը` Օվսաննան


Նա նաեւ տոնական մեկ այլ լուսանկար է հրապարակել, որտեղ կնոջ եւ դստեր հետ է`  գրելով հետեւյալը.«Իմ աշխարհը, որտեղ կարողանում ես ապրել, սիրել ու զգալ իրական ջերմությունը»։

BRAVO.am
Լուսանկարները` Անիտա Մատինյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW