×


Արտավազդ Ամիրյանի 30-ամյակն ու դստեր առաջին լուսանկարները :)

Ամիրյանների ընտանիքում երեկ եռատոն էր. ռեստորանային համալիրներից մեկում նրանք նշել են Արտավազդի եւ կնոջ տարեդարձերը, ինչպես նաեւ Օվսաննայի քառասունքից դուրս գալը: Միջոցառման լուսանկարները հոբելյարը տրամադրել է BRAVO.am-ին:

Մարիամ եւ Արտավազդ Ամիրյաններն` իրենց դստեր հետ


Հաղորդավարը մեզ հետ զրույցում ասել է, որ միշտ բարձր տրամադրություն է ունենում իր ծննդյան օրը.«Իմ փոքրիկ Օվսին, Մարիամը, հայրս, մայրս ու տատիկս շնորհավորել են կեսգիշերին: Նրանք միշտ են անակնկալներ պատրաստում ինձ համար, կինս էլ շատ գեղեցիկ ու անհրաժեշտ նվերներ է տալիս: Բայց մինչ նրանց շնորհավորանքները, ինքս, ավանդույթի համաձայն, ծաղկեփնջով շնորհավորել եմ մայրիկիս: Կարծում եմ` սա առաջին հերթին նրա տոնն է»:

Մարիամ Ամիրյանը` դստեր հետ


Առավոտյան Արտավազդին տորթով ու խմիչքով են դիմավորել աշխատավայրում` Երեւանի քաղաքապետարանում.«Իսկ երեկոյան արդեն լավ քեֆ ենք արել: Մեր հարազատներից բացի, խնջույքին ներկա են եղել իմ ընկերները, ինչպես նաեւ գործընկերներս, որոնք աստիճանաբար ընկեր են դառնում»:

Մարիամ եւ Արտավազդ Ամիրյանները


Տորթի մոմերը փչելիս մտապահած երազանքի մասին նա հետեւյալն է ասել. «Այսուհետ մեր երազանքները հիմնականում մեր փոքրիկի հետ են կապված, մեր ընատնիքի, մեր ապագայի ու ապագա փոքրիկների»:

BRAVՕ.am-ը շնորհավարում է ու ամենայն բարիք մաղթում Արտավազդի եւ Մարիամի գեղեցիկ ընտանիքին: 

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արտավազդ Ամիրյանը

Կարդալ ավելին

Quality Sign BW