×


Արքայազն Ուիլյամն ու Քեյթը կվայելեն երկրորդ մեղրամիսը :)

Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնն առաջին մեղրամսից 18 ամիս անց  պատրաստվում են վայելել երկրորդը:): Ամուսինները հանգիստը կհամատեղեն Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող կղզիներ թագուհու անունից պաշտոնական այցի հետ:

Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը


Նախ` Ուիլյամն ու Քեյթը մեկ գիշեր կանցկացնեն Տավանիպուպու կղզում, որը վարձակալվել է հատուկ իրենց համար: Շրջագայությունը կտեւի 9-ը օր, որի ընթացքում զույգին սպասվում է նաեւ ծանոթություն էկզոտիկ կղզիների բնության ու կենդանական աշխարհի հետ: Նախատեսված է վերջիններիս անուններով կոչել տեղական օրխիդեյա տեսակի ծաղիկը: Ի դեպ, երջանկահիշատակ արքայադուստր Դիանայի անունը կրող օրխիդեյա եւս կա:

Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը


Շրջագայության ընթացքում Քեյթը մոտ 30 անգամ կզգեստափոխվի: Լուրեր են պտտվում, թե թագուհի Էլիզաբեթ Երկրորդը Քեթրինին է տվել իր ամենասիրելի զարդերից մի քանիսը, այդ թվում՝ թագեր:):

 
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail

Կարդալ ավելին

Quality Sign BW