Այսօր ցերեկը Երվանդ Քոչար փողոցի վրա Թինա Քեյի ավտոմեքենային է բախվել մեկ այլ ավտոմեքենա: Բարեբախտաբար, կողմերից ոչ մեկը չի տուժել: Պարուհի, օդային ակրոբատ ու էկզոտիկ կենդանիներ վարժեցնող Թինա Քեյը BRAVO.am-ին ասել է, որ “ամեն ինչ նորմալ է, լուրջ ոչ մի բան չի պատահել”:
Թինա Քեյը
“Ապահովագրական ընկերության ներկայացուցիչներն եկան, ու բոլոր հարցերը լուծեցինք: Ես ոչ մի բանում մեղավոր չեմ եղել, տվյալ “Մերսեդես”-ի վարորդն է խախտում արել. ավտոմեքենայիս՝ իմ կողմի դռանն է հարվածել”, - հայտնել է պարուհին:
Թինա Քեյ բեմական անվամբ Քրիստինե Գրիգորյանը նշել է, որ 6 տարվա վարորդական փորձ ունի, որի ընթացքում նման միջադեպեր պատահել են. “Երեւանի փողոցներում բոլորն էլ փոքր-ինչ անկանոն են վարում, մեքենաներն էլ շատ են: Բայց փորձում եմ խախտում չանել: Զիջող վարորդ եմ, հետիոտներին ճանապարհ եմ տալիս: Դժբախտ ելքով ավտովթար չեմ ունեցել, բայց այսպիսի դեպքեր էլի են եղել. ես եմ հարվածել ուրիշ մեքենաների, ինձ էլ են բախվել”:
Թինա Քեյը
BRAVO.am-ն անվտանգ երթեւեկություն է մաղթում բոլորին:):
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Թինա Քեյի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: