×


«Ինձ հրաշալի եմ զգում ու ցանկանում երկար ապրել». Անահիտ Ղուկասյան

Թատրոնի ու կինոյի դերասանուհի Անահիտ Ղուկասյանը հունվարի 29-ին դարձել է 80 տարեկան: BRAVO.am-ի հետ զրույցում սիրված արտիստը պատմել է, որ երեկ օրն ամբողջովին նվիրել է իրեն, իսկ հարազատների եւ ընկերների հետ կնշի շաբաթ օրը: 

«Միասին ռեստորան կգնանք ու, ինչպես միշտ, շատ լավ եւ ուրախ կնշենք: Եթե անկեղծ՝ ոչ մի տարիք-մարիք էլ չեմ զգում. դա ընդամենը թիվ է: Կարեւորը՝ ինձ հրաշալի եմ զգում: Ցանկանում եմ երկար ապրել ու երեխաներիս համար բեռ չլինել եւ չծանրանալ: Երեխաներ եմ անվանում եղբորս զավակներին, որոնք հոգ են տանում ու միշտ կողքիս են»,- պատմել է դերասանուհին:


Ղուկասյանը բազմաթիվ վարդեր է նվեր ստացել, օծանելիք ու հրաշալի մաղթանքներ լսել: Դերասանուհուն մաղթում են առողջ լինել ու երկար ապրել:


«Իմ ուզածն էլ հենց դա է: Հույս ունեմ, որ այդպես էլ կլինի: Այս փուլում ոչնչով զբաղված չեմ: Ինքս եմ այդպես ցանկացել: Հոգնած էի ու հրաժարվեցի առաջարկներից. ուզեցի մի փոքր դադար վերցնել: Բայց եթե իմ սրտի նախագծեր լինեն, այս տարի անպայման կնկարահանվեմ»,- ավելացրել է նա:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW