×


“Բամբիռ”. “Ուզում ենք արթնանալ ու արթնացնել բոլորին”

“Բամբիռները” նախորդ տարի եվրոպական երկրներում 100-ից ավելի համերգ տվեցին` հիմնական գործունեությունը ծավալելով Իռլանդիայում, հետո վերադարձան Երեւան եւ սկսեցին իրենց հնչեցրած երաժշտությամբ հաճույք պարգեւել տեղի հանդիսատեսին:

"Բամբիռ" խումբը


“Ելույթ ենք ունենում մայրաքաղաքի ակումբներում: Ուզում ենք արթնանալ ու արթնացնել բոլորին. բամբիռային “մարչինգ” ենք անում”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է խմբի հարվածային գործիքներ նվագող Վարդան Փերմուզյանը:

"Բամբիռ" խումբը


Ֆոլկ-ռոք խումբը այսօր էլ ժամը 21:00-ից թեժացնելու է “Stop” ակումբի մթնոլորտը. “Համերգից 10-15 րոպե առաջ տղաներով որոշում ենք, թե ինչ պետք է նվագենք: Դա կախված է մեր տրամադրությունից, ինչպես նաեւ երեկոյին ներկա մարդկանցից: Համերգներին երգերը երբեք նույնությամբ չենք հնչեցնում: Կան գործեր, որ միշտ ուզում ենք նվագել, կան նաեւ այնպիսի երգեր, որ հասկանում ենք` դեռ հղկվելու տեղ ունեն”,-նշել է Վարդան Փարեմուզյանը:

“Բամբիռ”-ի հարվածային գործիքներ նվագող Վարդան Փարեմուզյանը


Հիշեցնենք, “Բամբիռ” խումբը հանդես է գալիս հետեւյալ կազմով` վոկալիստ ու կիթառահար Նարեկ Բարսեղյան, բաս կիթառահար Արման Քոչարյան, ֆլեյտահար Արիկ Գրիգորյան ու հարվածային գործիքներ նվագող Վարդան Փարեմուզյան:

“Ուզում ենք, որ մեր երաժշտությունը հասանելի լինի բոլորին: Մարդիկ գալիս են հանգստանալու, լիցքաթափվելու ու “Բամբիռ” լսելու: Եթե մեկ ակումբում չենք, ուրեմն մյուսում ենք”,-հավելել է ֆոլկ-ռոք խմբի երաժիշտը:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ խմբի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW