Ներքնազգեստով մոդելը զարդարելու է 2012-ի օրացույցներից մեկը
Բար Ռաֆայելիի հասակը 174 սանտիմետր է: 26-ամյա մոդելի աչքերի գույնը կապույտ է, իսկ կազմվածքի չափանիշները հետեւյալն են` 89/60/89: Մի խոսքով, աղջիկն ունի բոլոր տվյալները մերկանալու կամ ներքնազգեստով ներկայանալու համար :): Բարն այդպես էլ անում է:
Բար Ռաֆայելին
Դերասան Լեոնարդո ԴիԿապրիոյի նախկին ընկերուհին այս անգամ լուսանկարվել է 2012 թվականի համար նախատեսված “Passionata” օրացույցի համար: Թեմատիկ լուսանկարներում Բարը փորձել է հանդես գալ տարբեր կերպարներում:
Ծովագնաց, մարզիկ, մոտոցիկլավար, ձկնորս, ռոմանտիկ աղջիկ, սեքսուալ կին. գեղեցկուհին փաստորեն դերասանական տաղանդ էլ ունի:):
Օրացույցի համար արված լուսանկարներն առաջարկում ենք դիտել ստորեւ եւ կիսվել կարծիքներով մեկնաբանությունների հատվածում:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail


×
7,971





