BRAVO.am-ը շարունակում է բացահայտել հայտնի մարդկանց ընտանիքները: Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը ներկայացրել է ոչ միայն իր ամուսնուն եւ երեխաներին, այլեւ խոսել է ծնողների մասին: Պարզվում է՝ նրա ընտանիքում գրեթե բոլորը թատերարվեստի ներկայացուցիչներ են:
Հայրս՝ Արշակ Մարտիրոսյանը, մեր ընտանիքի միակ մարդն է, ով թատերական ոլորտի հետ կապ չունի: Այժմ նա Սամարա քաղաքում է, աշխատում է բիզնես ոլորտում:
Գրետա Մեջլումյանը եւ Ծովինար Մարտիրոսյանը
Մայրս ՀՀ վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյանն է: Ավարտել է Երեւանի թատերական ինստիտուտը: Երկար տարիներ աշխատել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնում: 1996 թվականից տեղափոխվել է Սունդուկյանի անվան մայր թատրոն:
Զուգահեռ աշխատում է նաեւ Թատերական ինստիտուտում եւ Երեւանի պետական մանկավարժական համալսարանում՝ դասավանդելով բեմական խոսք:
Ամուսինս՝ Նարեկ Հայկազյանը, նույնպես դերասան է: Թատերական ինստիտուտում մենք համակուրսեցիներ ենք եղել, ավարտել ենք Վահե Շահվերդյանի խումբը: Այժմ էլ միասին աշխատում ենք Սունդուկյանի անվան թատրոնում:
Նարեկ Հայկազյանը՝ որդիների հետ
Ավագ որդիս՝ Անրին, ծնվել է 2007 թվականին: Դպրոցին զուգահեռ սպորտով է զբաղվում. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի անդամ է: Սունդուկյանի անվան թատրոնում մի քանի դեր ունի մարմնավորած:
Փոքր տղաս՝ Արշակը, ծնվել է 2014 թվականին:
Տեքստը` Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ Ծովինար Մարտիրոսյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: