Ուրախալի լուր ունենք Դավիթ Բեկի 103 հասցեում տեղակայված “Բաքոս”-ի հաճախորդների եւ բոլոր նրանց համար, ովքեր այս հրապարակումը կարդալուց հետո կորոշեն այցելել ռեստորանային համալիրը. այսուհետ ժամանցի նորաբաց կենտրոնում հնարավոր կլինի ոչ միայն համեղ սնվել, այլ նաեւ ականատես լինել հատուկ շոուի:
"Բաքոս" ռեստորանում կազմակերպված երեկույթին
“Բաքոս” շոու-ծրագրի մեկնարկն ազդարարվել է օրերս կազմակերպված միջոցառման ժամանակ, որի հանդիսավար, նախկին “Թիվ 5” խմբից հայտնի երգիչ Աբոն հանդիսությունների սրահում հավաքվածներին տեղեկացրել է, որ պարբերաբար կազմակերպվելու են նմանատիպ երեկոներ, առաջարկել է վայելել օրիգինալ շոուն եւ օգտվել մատուցված գեղեցիկ հյուրասիրությունից:
Արսեն Հայրապետյանը, Մագան եւ Էլլա Տարունցը
Աբոն, բնականաբար, երգել է միջոցառման ընթացքում` բեմահարթակը տրամադրելով նաեւ կոլեգաներին, որոնց թվում են եղել Էլլա Տարունցը, Սարգիս Ավետիսյանը, Դավիթ Ներսիսյանը, Մագան, Դավիթ Թուջարյանը, Գոհար Ջավուկցյանը, Արսեն Հայրապետյանը, Արսեն Ադոնցը, “Մագա եւ Էներջի” պարային համույթը:
"Բաքոս" ռեստորանում կազմակերպված երեկույթին
Շոու-ծրագիրը շարունակվել է մինչեւ ուշ գիշեր` ուղեկցվելով նաեւ հյուրերի պարերով:): Նշենք, որ “Բաքոս” ռեստորանային համալիրը պատրաստ է յուրաքանչյուր ուրբաթ եւ շաբաթ օրերին ժամը 18:00-ից սկսած մինչեւ ուշ գիշեր ապահովել իր այցելուների հաճելի եւ ուրախ ժամանցը: Կազմակերպիչների խոսքով` գեղեցիկ շոու կներկայացվի նաեւ մարտի 8-ին` սկսած ժամը 20:00-ից, ուստի լավ առիթ է ձեր սիրելիին հրավիրել հենց այս ռեստորան:):
Աբոն կնոջ` Ստելլայի հետ
“Բաքոս”-ի այցելուները ռեստորանային համալիրի հանդիսությունների սրահում կարող են կազմակերպել ինչպես հոբելյանական միջոցառումներ, այնպես էլ հարսանյաց հանդիսություններ եւ ոչ միայն: Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 65 53 23 հեռախոսահամարով:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: