BRAVO.am-ն երեկ անդրադարձել է նորաձեւության աշխարհում տեղի ունեցող ամենակարեւոր միջոցառմանը` Կոստյումի ինստիտուտի հանդեսին: Երեկ Նյու Յորքում կայացել է նորաձեւության եւ գեղեցկության հերթական տոնը:):
Լիլի Քոլինզը
“Metropolitan’’ թանգարանում բացված “Schiapareli and Prada: Impossible Conversations’’ թեմայով ցուցահանդեսը նվիրված է նորաձեւության աշխարհի լեգենդար երկու կնոջ` Էլզա Սկիապարելիին եւ Միուչա Պրադային:
Ռեժիսոր Բազ Լուրմանի պատրաստած տեսանյութում XX դարի լեգենդներ Սկիապարելիին ու Պրադան քննարկում են նորաձեւությունը, խոսում հիմնախնդիրների մասին: Նույն սկզբունքով է կազմակերպվել նաեւ ցուցահանդեսը. երկու մոդելյերի հագուստները ներկայացված են կողք կողքի եւ կարծես շարունակում են զրույցը:
Բեյոնսեն
Մուչա Պրադան տեսանյութում հետեւյալն է ասում. “Այն ամենն, ինչ գոտկատեղից վերեւ է գտնվում, ինձ համար հոգեւորի հետ է կապված, նաեւ ինտելեկտի, իսկ գոտկատեղից ներքեւ՝ սեքսի: Դա կյանքն է եւ կնոջ ծննդաբերությունը’’:
Ի դեպ, “Tod՛s’’ ապրանքանիշի սեփականատերը` Դիեգո Դելա Վալեն, որոշել է 2013 թվականին վերակենդանացնել “Սկիապարելի” բրենդը, որի գովազդային արշավի դեմքն է դառնալու Ֆարիդա Հելֆան: Այս մոդելը եւս ներկա է եղել Կոստյումի ինստիտուտի հանդեսին եւ կրել է “Schiapareli’’ ապրանքանիշի վինտաժային զգեստ:
Ռիհաննան
Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում այս տարի բազմաթիվ հայտնիներ են եղել, որոնց լուսանկարներն առաջարկում ենք դիտել ստորեւ, ինչպես նաեւ մասնակցել հարցմանը:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Լուսանկարները` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: