“Խաղատան կողոպուտ” ֆիլմի նյույորքյան պրեմիերայի ժամանակ Բրեդ Փիթը հերթական անգամ նշել է, որ շուտով տեղի կունենա իր եւ հոլիվուդյան դիվա Անջելինա Ջոլիի պսակադրությունը: Դերասանուհին կամուսնանա հարսանեկան սպիտակ զգեստով:):
Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը
Չնայած, որ նրանք արդեն 7 տարի է` համատեղ կյանքով են ապրում եւ հասցրել են երեխաներ ունենալ, պաշտոնապես ամուսնանալու որոշում կայացրել են միայն այս տարվա գարնանը: Պապարացիներն էլ անդադար հետեւում են զույգին, որպեսզի բաց չթողնեն տարվա կարեւոր իրադարձությունը:):
Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը
“Այդ քայլին նախեւառաջ մեզ դրդում են երեխաները: Բայց ինքս էլ զգում եմ` ժամանակն է: Նույնիսկ տարօրինակ է, արդեն այնքան ժամանակ է, որ միասին ենք: Չէի մտածում, որ կգա մի օր, երբ հարսանիքն այդքան կարեւոր կլինի ինձ համար”,- ասել է Փիթը:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik


×
6,535






