Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանի ու Լիանա Ավոյանի առաջնեկն արդեն երկու ատամիկ ունի: Օրերս զույգը կազմակերպել էր Սարգսի ատամհատիկի արարողությունը` պարզելու, թե ապագայում ինչ մասնագիտություն կունենա փոքրիկը:):
Գաբրիել Սարգսյանի ընտանիքը
BRAVO.am-ի հետ զրույցում գրոսմայստերն ասել է, որ խնջույքը տանն են կազմակերպել` հրավիրելով մտերիմներին ու փոքրիկների, որոնց հետ հաճելի ժամանակ են անցկացրել.«Հարազատ ու ծանոթ մարդկանց լսելով` մտածում էինք դժվարություններ կունենանք ատամները հանելու ընթացում, սակայն Սարգիսը շատ հեշտությամբ է ծակել իր երկու ատամը»:
Գաբրիել Սարգսյանի որդու ատամհատիկին
9 ամսական փոքրիկը ատամհատիկի բուն արարողության ժամանակ իր շուրջը շարված բազմաթիվ առարկաներից ընտրել է գնդակը.«Որոշել էինք թղթերի վրա չգրել մասնագիտությունները, Սարգիսն էլ երեք անգամ ընտրեց փոքրիկ գնդակը: Շատ ենք ուզում, որ նա սպորտով կզբաղվի, իսկ թե որ ճյուղը կընտրի, պարզ կլինի ապագայում»:
Խոսելով որդու նախասիրությունների մասին` շախմատիստն ասել է, որ երեխան շատ է սիրում գրքերով խաղալ, նկարները նայել.«Տղաս արդեն նաեւ ինչ-որ հնչյուններ է ասում, բայց հստակ բառեր դեռ չի արտաբերում»:
Գաբրիել Սարգսյանի որդին` Սարգիսը
Նշենք, որ Գաբրիելը պատրաստվում է հոկտեմբերին Անգլիայում կայանալիք միջազգային մրցաշարին, իսկ նոյեմբերին Հայաստանի շախմատի հավաքականով Իսպանիայում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:
BRAVO.am-ը Սարգսին եւ բոլոր փոքրիկներին մաղթում է առողջ ատամիկներ:):
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Գաբրիել Սարգսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: